Ցանցում է հայտնվել Մինսկում տոնական հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունի տեսանյութը, ինչի հետևանքով մի կին է զոհվել։
Տեսագրությունում լսվում է, թե ինչպես է հրավառության սովորական համազարկերի միջև լսվում ուժեղ չրխկոց, ինչից հետո երկնքում հայտնվում է ծխասյուն։
Բելառուսի ՔԿ տվյալներով՝ պայթյունների շարքի պատճառով խափանվել են հրավառության սարքերը։ Դրանց բեկորները թռել են այսուայն կողմ՝ վիրավորելով մոտ 10 մարդու։ Տուժածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։
Արկերից մեկը հարվածել է Սվիսլոչ գետի ափին հրավառությունը դիտող 64-ամյա մի կնոջ։ Չնայած ժամանակին ցուցաբերված բուժօգնությանը՝ նրան փրկել չի հաջողվել։
Բելառուսի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։