Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Զագրեբի Grand chess մրցաշարում:
Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի հակառակորդը ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան էր: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այժմ Արոնյանն ունի 4 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը 7 հնարավորից հավաքել է 5 միավոր: Արոնյանի հաջորդ մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է: