Ֆուտբոլի Copa America-ի եզրափակիչում կմրցեն Բրազիլիայի և Պերուի ընտրանիները:
Բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքում կայացած երկրորդ կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Չիլիի և Պերուի ընտրանիները: Էդիսոն Ֆլորեսի, Իոսիմար Իոտունի և Խոսե Պաոլո Գերերոյի գոլերի շնորհիվ Պերուն հաղթեց 3:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
Այստեղ կմրցի Բրազիլիա և Պերու զույգը, իսկ Արգենտինան և Չիլին կխաղան երրորդ տեղի համար:
Եզրափակիչը կկայանա Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում հուլիսի 7-ին: