«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի ռեժիսորը կլինի իսպանացի Խուան Անտոնիո Բայոնան: Այս մասին հաղորդել է Deadline կայքը:
«Ինձ համար պատիվ է այս նախագծին և թիմին միանալը: Ես անհամբերությամբ սպասում եմ, որ հանդիսատեսին պատմեմ Միջնաշխարհի և Երկրորդ դարաշրջանի պատմությունը», – ասել է Բայոնան:
Իսպանացի ռեժիսորը առաջին երկու դրվագները կնկարահանի՝ հիմք ունենա;ով Ջոն Թոլքիենի վաղ շրջանի վեպերը: Սերիալի իրադարձությունները կծավալվեն շատ ավելի վաղ, քան Պիտեր Ջեքսոնի եռյակում էին:
Նշվում է, որ Amazon Studios-ի խմբագիրները դեռևս չեն բացահայտում ծրագրի մանրամասները՝ բացառությամբ նրա, որ ֆիլմաշարը կլինի ընկերության ամենահեղինակավոր նախագծերից մեկը: