Սուզանավորդների մահվան միջադեպի վերաբերյալ տեղեկությունների մի մասը պետական գաղտնիք է և չի հրապարակվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե մասնավորապես որ սարքի և սուզանավի մասին է խոսքը: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է բոլոր մանրամասներին:
«Գերագույն հրամանատարն ունի բոլոր տեղեկությունները, սակայն այս բոլոր տեղեկությունները չեն կարող հրապարակվել, դա բացարձակ գաղտնի տվյալների կատեգորիային է վերաբերում»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հետագայում ևս նման տեղեկատվություն չի հրապարակվի: