ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին հրամանագիր է ստորագրել: Փաստաթուղթը հրապարակվել է իրավաբանական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Ռուսաստանի ղեկավարը հրթիռային պայմանագրիի կասեցումը նախաձեռնել է մայիսին: Հունիսին փաստաթուղթը հավանության է արժանացել Դաշնության խորհրդի և Պետդումայի կողմից:
Պայմանագրից առաջին դուրս է եկել Միացյալ Նահանգները: Վաշինգտոնը բացատրեց, որ որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնության կողմից համաձայնագրի պայմանների խախտման պատճառով: Մոսկվան հերքեց մեղադրանքները՝ ամերիկյան կողմին կոչ անելով որևէ ապացույց ներկայացնել:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողությունները՝ Պուտինը հարցազրույցում ասել է, որ փորձել է համոզել ամերիկյան իշխանություններին հետևել պայմանագրի կետերին: Նրա խոսքով՝ ինքը որպես այլընտրանք առաջարկել է ստեղծել հակահրթիռային պաշտպանության համատեղ ծրագիր, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է: