Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Ներկայացվել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

«Դատաիրավական բարեփոխումների շրջանակում Արդարադատության նախարարության կողմից՝ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝

Մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը.

Դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի համատեքստում հստակեցվում են Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները.

Մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, մասնավորապես՝

Հստակեցվում են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը, ընթացակարգերը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը

Բարեփոխվում և կատարելագործվում է դատավորի գույքի, եկամուտների ծախսերի շահերի հայտարարագրման ինստիտուտը.

Ավելացվում և ամրապնդվում են դատավորի համար նախատեսված ինստիտուցիոնալ և գործառութային երաշխիքները (այդ թվում՝ սոցիալական և ֆինանսկան).

Մշակվում են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:

Վերոնշյալ նախագծերը մշակվում են ԵԽ միջազգային փորձագետների հետ համատեղ՝ աշխատանքային քննարկումների շրջանակում, որոնց նախատեսվում է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների:

Նախագծերը, պատրաստ լինելուց հետո, կներկայացվեն հանրային քննարկման՝ այդ թվում՝ www.e-draft.am հարթակում տեղադրելու, դատական իշխանության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկումների ձևաչափով:

Քննարկումներն ավարտելուց հետո միայն Նախագծերը կներկայացվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնի հանրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում