Բելառուսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» վերջին ընկերական հանդիպում է անցկացրել մրցելով Գոմելի համանուն թիմի հետ:
Հայաստանի չեմպիոնն առավելության է հասել 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Դմիտրի Գուզը, Պետրոս Ավետիսյանը և Մաիլսոն Լիման:
Խաղի ընթացքում Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները 2 անգամ վրիպել են 11 մետրանոց հարվածից: