Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Արմեն Սարգսյանն ու Պուտինը ինչ են խոսել Ռոբերտ Քոչարյանի և դեսպանի մասին

Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ. պատասխանելով Պուտինի հետ զրույցի թեմաների մասին լրագրողների հարցին՝ ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Պուտինի հետ նա զրուցել է Մինսկում, հունիսի 30-ին՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Պուտինն ու Սարգսյանը նստած էին կողք կողքի:

Հայաստանի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրությունը կառուցված էր այնպես, որ ստեղծում էր բավականին տևական մտերմիկ զրույցի տպավորություն: Ընդ որում, նկատելի էր, որ այդ հանգամանքը չի վրիպում Պուտինի մյուս կողքին նստած Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և նրա կողքին նստած Տաջիկստանի նախագահ Ռահմոնի աչքից:

«Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ» արտահայտությամբ Արմեն Սարգսյանն ավելի է սրում զրույցի, այսպես ասած, ինտրիգը: Դա նշանակում է, որ քննարկվել են կամ կարող էին քննարկվել ներկայումս հանրային հետաքրքրության դիապազոնում գտնվող բոլոր թեմաները: Համենայնդեպս, իր պատասխանով Արմեն Սարգսյանը տալիս է ցանկացած թեմայի վերաբերյալ ենթադրության կամ եզրակացության հիմք: Օրինակ՝ խոսե՞լ են Հայաստանի ներքին զարգացումներից և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործից, նաև այդ համատեքստում ՌԴ դեսպանի նկատելի և բավականին աղմուկ հանած և Հայաստանում էլ պաշտոնական մակարդակով աննախադեպ արձագանքի արժանացած աշխուժությունից: Այստեղ խնդիրը անշուշտ լայն համատեքստն է, հայ-ռուսական հարաբերությունը, դրանում առկա խնդիրները կամ տրանսֆորմացիոն գործընթացները, քանի որ այդ հարցն էլ իր հերթին զգալիորեն պայմանավորում է ռեգիոնալ և ընդհուպ աշխարհաքաղաքական ավելի լայն գործընթացների արդյունավետությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի համատեքստում:

Համենայնդեպս, Արմեն Սարգսյանից թերևս արժի ակնկալել փոքր-ինչ ավելի մանրամասնություն, թե կոնկրետ ամեն ինչից մի քիչ, մի քիչ խոսելիս՝ «որից ինչ են խոսել ՌԴ նախագահի» հետ: Որովհետև այստեղ իհարկե կա հետաքրքիր մի հանգամանք: Մասնավորապես, Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր շերտեր, որոնք հանրային ընկալման մեջ դիտարկվում են որպես Ռուսաստանի պաշտպանությունը վայելող, այդ թվում և դեսպանի աշխուժության համատեքստում, տևական ժամանակ է՝ Արմեն Սարգսյանին պահում են սուր քննադատության տիրույթում, հատկապես Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումից հետո: Քննադատությունն անցավ անգամ անձնական վիրավորանքի սահմանը: Ըստ այդմ հարց է ծագում՝ արդյոք ՌԴ «հովանու» վերագրվող այդ համակարգի սուր քննադատությունը նշանակո՞ւմ էր Արմեն Սարգսյանի հասցեին հենց Ռուսաստանի սուր քննադատություն ու դժգոհություն: Եվ Արմեն Սարգսյանը ՌԴ նախագահի մոտ արդարացե՞լ է, թե՞ փորձել է պարզել հենց այդ հանգամանքը, թե որքանով է Հայաստանի նախկին իշխանությունից հորդող այդ քննադատությունը արտացոլում իր գործունեությունից ՌԴ բարձր մակարդակի դժգոհություն:

Փոխվելո՞ւ է Արմեն Սարգսյանի վարքագիծը ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո, թե՞ այդ հանդիպումը կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունում ՌԴ վարքագծի փոփոխության գործընթացին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում