Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայ գործակալները՝ ֆուտբոլային շուկայի ուշադրության կենտրոնում

Այս օրերին Մոսկվայում տեղի է ունենում «Talent Scօut» ֆուտբոլային սկաուտների դասընթացներ, որին հրավիրված են ֆուտբոլային շուկայում հայտնի բազմաթիվ ներկայացուցիչներ: Մասնավորապես, մոսկովյան դասընթացների ժամանակ դասախոսությամբ հանդես են եկել իտալական «Լիվորնո», «Կալյարի», Մոսկվայի «Լոկոմոտիվ», Սամարայի «Կռիլյա Սովետով» և էլի մի շարք հեղինակավոր ակումբների ներկայացուցիչներ:

Ֆուտբոլային կարևոր միջոցառմանը մեր երկիրը ներկայացրել է «Legal Sport» ֆուտբոլային գործակալության համահիմնադիր, ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը: Վերջինս հանդես գալով դասախոսությամբ՝ ներկայացրել է հայկական գործակալության գործունեության առանձնահատկությունները ֆուտբոլային շուկայում:

«Շատ հաճելի և պարտավորեցնող էր նման միջոցառմանը մասնակցելը: Ներկայացրի շուկաները, որոնցում մեր գործակալությունը գործունեություն է ծավալել: Ներկայացրի նաև մեր աշխատանքի առանձնահատկություններն ու մոդելը: Մասնավորապես, խոսեցի ֆուտբոլային տրանսֆերների առանձնակի կարևոր ընթացքների մասին: Ներկաներին գրավեց հատկապես այն, որ «Legal Spоrt» գործակալության միջոցով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբներ տեղափոխված ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում որակական զգալի աճ են գրանցել: Կարճ ասած՝ ներկաները հաճելիորեն զարմացան կնքված տրանսֆերային գործարքներով: Դասընթացներից հետո էլ մինչ օրս համագործակցության առաջարկներ ենք ստանում, նույնիսկ ցանկացողներ կան համալրելու մեր գործակալության շարքերը: Առանձնակի ուշադրության արժանացավ մեր աշխատանքի մոդելը երիտասարդ կադրերի հետ: Շատ կարևոր է երիտասարդ ֆուտբոլիստների՝ դեպի եվրոպական ակումբներ ճանապարհ բացելու գործընթացը: Դասախոսության ընթացքում կարևորեցի նաև սպորտային իրավագիտությունը, որը ֆուտբոլի զարգացման կարևոր ճյուղերից և բաղադրիչներից է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քալաշյանը:

Հայկական գործակալությունը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել: Արդեն իսկ կարելի է ասել, որ տեղացի ֆուտբոլիստների համար ստեղծված է դաշտ կարիերան ավելի ուժեղ թիմերում շարունակելու համար: Վերջերս հայաստանցի ֆուտբոլիստների ավելի ուժեղ ակումբ տեղափոխվելու պրոցեսը կարծես կանգ է առել: Դա պայմանավորված է նաև մեր տարբեր տարիքային հավաքականների ոչ այնքան հաջող մրցելույթներով միջազգային ասպարեզում: Ընդունենք նաև, որ վերջին տարիներին հայկական թիմերում բավական քիչ են այն ֆուտբոլիստները, որոնց որակները թույլ են տալիս խաղալու ավելի բարձր կարգ ունեցող եվրոպական ակումբներում: Նույնիսկ այս պայմաններում հայկական ֆուտբոլային գործակալությանը հաջողվել է մի շարք տեղացի ֆուտբոլիստների, կոպիտ ասած, արտահանել եվրոպական թիմեր:

Մեր զրուցակցի խոսքով՝ Սլովակիա տեղափոխված ֆուտբոլիստներն ամրապնդել են դիրքերը և հասցրել են գրավել ավելի ուժեղ թիմերի ուշադրությունը: Առջևում մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն է, որը տեղի կունենա Երևանում: Բնական է, որ այս մրցաշարը կլինի ֆուտբոլային գործակալների և սկաուտների ուշադրության կենտրոնում: Այս առաջնությունը լավ առիթ է մեր հավաքականի ֆուտբոլիստների համար ֆուտբոլային ավելի բարձր հարթություն տեղափոխվելու համար:

Նշենք, որ հենց երիտասարդական և պատանեկան առաջնություններում են ի հայտ գալիս ֆուտբոլային աստղերը, որոնք գրավելով գործակալների ուշադրությունը՝ հայտնվում են եվրոպական բարձրակարգ առաջնություններում:

«Մեր երիտասարդների նկատմամբ կա հետաքրքրություն: Խոսքը վերաբերում է մասնավորապես Սլովակիայում հանդես եկող ֆուտբոլիստներին: Արմեն Հովհաննիսյանին իրենց կազմում են ցանկանում տեսնել ավելի ուժեղ եվրոպական թիմեր: Հետաքրքրություն կա նաև Էրիկ Ազիզյանի նկատմամբ, սակայն ակումբը մտադիր է գալիք մրցաշրջանում այս ֆուտբոլիստին խաղալու հնարավորություն տալ Սլովակիայի բարձրագույն լիգայում: Ինչ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյանին, ապա վիրահատվելուց հետո նա ևս կմարզվի հիմնական թիմի հետ: Հուսով եմ, որ Հովհաննիսյանը կարճ ժամանակում կկարողանա ամրապնդվել իր թիմի հիմնական կազմում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը աջակցեց Հովհաննես Հովհաննիսյանի վիրահատության հարցում: Նշեմ նաև, որ արտասահմանյան ակումբների ուշադրության կենտրոնում են նաև հայկական թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները: Հրավերների և առաջարկների մասին ավելի հստակ հնարավոր կլինի խոսել Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հետո: Այս մրցաշարը լինելու է ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում: «Legal Sport»-ի հրավերով Եվրոպայի առաջնությանը ներկա կլինեն բազմաթիվ ֆուտբոլային գործակալներ և սկաուտներ, որոնք մոտիկից կծանոթանան երիտասարդ ֆուտբոլիստների որակներին»,- նշեց Քալաշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում