Իսլամական պետությունը առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից, հաղորդում է Directorate 4 Telegram-ալիքը:
Տեսանյութում ջիհադիստները հերթական անգամ պատմում են Բագուզում ԻՊ զինյալների հաստատակամության մասին, թշնամիների տարբեր միությունների, այդ թվում Ռուսաստանից, խմբավորումների դեմ պատերազմում և հավատարմության երդում տալիս ԻՊ պարագլուխ Աբու Բաքրու ալ Բաղդադիին:
Սա ԻՊ առաջնորդին երդում տալու թվով վեցերորդ տեսահոլովակն է:
Ադրբեջանցիները, որոնք ԻՊ շարքերում կռվում են Սիրիայում և Իրաքում, ավելի վաղ հայրենակիցներին ուղղված տեսուղերձներ են հրապարակել, կոչ անելով պայքարել մահմեդականների թշնամիների դեմ: Այնուամենայնիվ, Ադրբեջանից տեսանյութեր նախկինում չեն հրապարակվել:
https://twitter.com/infoteka24/status/1146181869089841153