Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Փաշինյանը հանգիստ է, Ալիևն՝ անհանգիստ

Սահմանադրության օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորական կոչումներ է շնորհել ուժային գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչների՝ բարձրացնելով նաև Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի պետի և ՀՔԾ պետի արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանը: Գեներալական կոչում են ստացել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը: Գեներալ-լեյտենանտի կոչում է ստացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Կարապետյանը, և գեներալ-մայորի կոչում է շնորհվել ԶՈՒ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին:

Պետական կառավարման համակարգում այդօրինակ ավանդույթն անշուշտ նոր չէ, և ավելին՝ ուժային կառույցներում կոչումների աստիճանակարգը մի կողմից՝ ծառայության լրացուցիչ խթան և շարժառիթ է, մյուս կողմից՝ ծառայության գնահատման յուրօրինակ և պատվախնդիր մեթոդ: Իհարկե, ավանդույթն ունի նաև քաղաքական ասպեկտ, և պետության ղեկավարի որոշումը փաստացի նաև հստակ քաղաքական գնահատական և աջակցություն է թե՛ կառույցներին, որոնք ղեկավարում են նոր կոչման արժանացած պաշտոնյաները, թե՛ հենց այդ պաշտոնյաների աշխատանքին:

Այդպիսով, ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանն իր պարգևատրումներով հստակ տվել է ուժային մի շարք պաշտոնյաների և կառույցների աշխատանքի գնահատական: Դա նշանակում է, որ վարչապետը համարում է, որ այդ կառույցները և պաշտոնյաները անցնող տարվա ընթացքում կատարել են իրենց առաջ դրված խնդիրները:

Այստեղ, սակայն, էական է, թե ինչ խնդիրներ են դրվում, այսպես ասած, նոր կոչումների հետ զուգահեռ: Կամ դրվո՞ւմ են նոր խնդիրներ, թե՞ ոչ: Այդ իմաստով իհարկե գործ ունենք տարաբնույթ ոլորտների հետ, սակայն ընդհանուր առմամբ հատկանշական է, որ խոսքն ամբողջապես ուժային բլոկի մասին է լայն իմաստով:

Եվ այստեղ թերևս արժի որոշակի համեմատություն անել մեկ այլ իրողության հետ, որ ուժային բլոկի ուղղությամբ տեղի ունեցավ այս օրերին: Խոսքն Ադրբեջանի մասին է, որտեղ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը գնաց ուժային բլոկում լայնածավալ փոփոխությունների, սակայն ոչ թե նոր կոչումներ, այլ նոր ղեկավարներ նշանակելով:

Ահա այդ իմաստով, իհարկե, ոչ ուղղակի և անմիջական, սակայն խորհրդանշական է Հայաստանում տեղի ունեցածի զուգահեռը: Ադրբեջանում Ալիևի լայնածավալ փոփոխություններն արտահայտում են նրա մտահոգությունները՝ ներքին իրավիճակի հետ կապված: Այն դեպքում, երբ Հայաստանում վարչապետի նախաձեռնությունն արտահայտում է ուժային կառույցների՝ թե՛ զինված ուժերի, թե՛ ներքին բլոկի գործունեության հետ կապված առնվազն վստահությունը:

Սա հատկանշական է այն իմաստով, որ ժամանակակից աշխարհաքաղաքական միջավայրում ներքին քաղաքական իրողություններն էապես կապակցվում են արտաքին զարգացումներին, առանցքային փոխազդեցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում