ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը՝ հուլիսի 4-ին, աշխատանքային այց է կատարելու Արցախ: Նախարարը կհանդիպի Արցախի ղեկավարության հետ։
Աննա Նաղդալյանը նաև նշել է, որ հուլիսի 10-ին արտգործնախարարը մասնակցելու է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բաթումի 10-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով։
«Հուլիսի 9-ին նախարարը Սլովակիայում մասնակցելու է ԵԱՀԿ արտագործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, այնտեղ նախատեսված է շփումներ մի շարք գործընկենրեի հետ», – ասել է ԱԳ նախարարը։