Հայտնի չեխ ջութակահար Յոզեֆ Սուկը, որը 81 տարեկան էր, մահացել է հինգշաբթի օրը Պրահայում: Յոզեֆ Սուկն աշխարհահռչակ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի ծոռն է: Սուկը մահացել է հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո: Վերջին շրջանում նա ելույթ չի ունեցել, նրա վերջին համերգը տեղի է ունեցել 2002 թ.:
Սուկը առավել հայտնի է Մոցարտի, Դվորժակի, Չայկովսկու և իր մյուս պապի՝ Սուկի աշխատանքները կատարելով: Նա հանդես է եկել Պրահայի հայտնի քառյակում: