Thursday, 25 04 2024
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ

Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր: Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանն ուղղված Գագիկ Ծառուկյանի ջանքերը՝ ընդգծելով, որ ԲՀԿ նախագահը բազմաթիվ գործերով է ապացուցել Ռուսաստանի հանդեպ ջերմ ու եղբայրական վերաբերմունքը:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող ռուսական թեքումով դպրոցի դերը՝ նշելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին և երկու երկրների դարավոր բարեկամությանը:

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում վերջերս ստեղծված Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը՝ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ չնայած ձևավորման կարճ ժամանակահատվածին, հանձնաժողովը հասցրել է կարևոր աշխատանք կատարել և արդյունավետ գործակցություն հաստատել ռուս գործընկերների հետ: Գագիկ Ծառուկյանն իր հերթին վերահաստատել է, որ պատրաստ է շարունակել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը միտված ջանքերը տարբեր ուղղություններով՝ տնտեսականից մինչև կրթական ու մշակութային:

ԲՀԿ նախագահը կարևոր է համարել նաև միջխորհրդարանական կապերի, փոխադարձ այցելությունների ու շփումների էլ ավելի ակտիվացումը: Կողմերն անդրադարձել են նաև «Բարգավաճ Հայաստան» և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև հաստատված երկարամյա սերտ գործակցությանըª ընդգծելով, որ քաղաքական երկու ուժերին հաջողվել է էապես նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին հրավիրել է Հայաստան: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան սիրով ընդունել է այն՝ նշելով, որ ԲՀԿ նախագահի հրավերով Հայաստան կատարած վերջին այցի ջերմ տպավորությունները մինչև օրս թարմ են մնացել», – նշված է հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում