Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տիգրան Բարսեղյանն ընդդեմ Դավիթ Ջալալյանի․ Ինչու հետաձգվեց դատական նիստը․․․

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանի վարույթում գտնվող` Տիգրան Բարսեղյանն ընդդեմ Դավիթ Ջալալյանի գործով կայացավ նախնական դատական նիստը։

Սույն գործով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հայց էր ներկայացրել Դատարան` ընդդեմ «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանի: Բարսեղյանը Դատարանից խնդրել էր Ջալալյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել «Առաջին լրատվական»-ում օգոստոսի 31-ին հրապարակված «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» վերտառությամբ հոդվածում առկա իր մասով արված մեկնաբանությունների համար:

Նախնական դատական նիստի ընթացքում տեղեկացանք, որ գործով ներգրավվել են ևս երկու փաստաբան, որոնցից նիստին ներկայացածը միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ հնարավորություն չի ունեցել ծանոթանալ գործի նյութերին։

«Նշեմ, որ լիազորագիրը տրված էր սույն թվականի հունիս ամսվա սկզբով, ինչը փաստում է, որ ներկայացուցիչները ունեցել են հնարավորություն իրականացնելու իրենց դատավարական իրավունքները։

Իսկ վկայակոչված հանգամանքը, թե լիազորագիրը մնացել էր նախկին ներկայացուցչի մեքենայի մեջ և միայն երեկ երեկոյան է հնարավոր եղել վերցնել, ինձ համար արժանահավատ չէ և անընդունելի է, ինչի մասին իմ կողմից բարձրաձայնվեց։ Այնուամենայնիվ նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը , և հնարավորություն չունեցա ներկայացնել գործով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը։

Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է դատական համակարգում տիրող իրավիճակի մասին` ծանրաբեռնվածության լույսի ներքո, ինչպես նաև փաստաբանական ինձ համար ոչ այնքան ընդունելի մարտավարական հնարքների մասին։ Ինչպես ասում են` երեքը մեկի դեմ։ Ես պատրաստ եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ջալալյանի շահերը ներկայացնող Ծովինար Կարապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում