Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Մի ամբողջ բազա է, միայն Քոչարյանը չէ. նախկին կլանի վերադարձը ոչ թե Փաշինյանի, այլ մեր պետականության կորուստն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, օրերս «Ազատամարտիկների դաշինքը» հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն կար Հայաստանում սկսված բարեփոխումների, Մարտի 1-ի գործի բացահայտման հետ կապված «կատաղի դիմադրության» մասին։ Ո՞րն է ձեր մտահոգության հիմնական առարկան։

Նախկին համակարգի ներկայացուցիչները տիրապետում են ֆինանսական տարատեսակ միջոցների։ Ճիշտ է՝ վերևի պաշտոնները վերցրել են, բայց միջին ու ներքին օղակները դեռ նախկինների տիրապետության տակ են։ Դրանք այն վտանգներն են, որոնք կարող են նպաստել նախկինների վերարտադրության պրոցեսին։ Նախկին կլանի վերադարձը նշանակում է մեր պետականության կորուստ։ Եվ հետո՝ հաշվի առնենք, որ Մարտի 1-ը միայն Ռոբերտը չէ, կա մի ամբողջ համակարգ, մի ամբողջ պատասխանատու բազա։ Իրենց այս  ակտիվությունը կապված է խորքային վախերի հետ։ Մենք պետք է կարողանանք համախմբել մեր ուժերը, նրանք, ովքեր ուզում են երկիրը ճգնաժամից հանել, նրանք, ովքեր բացառում են նախկին  կլանի վերադարձը՝ պետք է համախմբեն ուժերը։ Որևէ այլ հակում կամ ձգտում չունենք։ Երբ նայում ենք ռիսկերին՝ մտահոգվում ենք, նրանք տիրապետում են ֆինանսական ռեսուրսների, ունեն ազդեցության ոլորտներ։ Պետք է այժմվանից այդ ամենի դեմն առնենք, որ աղետ չդառնա մեր երկրի համար։ Նրանց վերադարձը ոչ թե իշխանությունների, այլ մեր երկրի, պետականության կորուստն է։ Հեղափոխությունը կոնկրետ մի անհատինը չէր, դա մեր երկրի, մեր ընդհանուր պետականության համար է արվել, ու յուրաքանչյուրս այն պահելու ու ամրացնելկու խնդիր ունենք։ Մարտի 1-ի բացահայտումը առաջին կարևոր քայլերից է, դրա բացահայտումը ցույց կտա այդ մարդակեր, հայակեր բանդայի իրական դեմքը։

– Իշխանություններին շատ մեղադրում են թույլ մեթոդներով գործելու, նաև դանդաղելու համար։ Կարծում եք՝ պե՞տք է գնալ ավելի կոշտ  ճանապարհով։

– Հետհեղափոխական առաջին փուլում ես ընդունում էի, որ, այո՛, Նիկոլ Փաշինյանի կողքին պետք է լինեն երիտասարդներ, որոնք թաթախված չեն հանցագործությունների մեջ։ Բայց հիմա արդեն  ժամանակն է ունակ ու նվիրյալներին ներգրավելու, մասնագետները պետք է աշխատեն։ Մենք պետք է զուգահեռ կարողանանք սոցիալական խնդիր լուծել, տնտեսությունը պետք է զարգանա։ Նախկինները հենց այդ կետի վրա են աշխատում՝ ուզում են  մանիպուլացնել՝ ասելով, որ սոցիալական վիճակն այս մեկ տարվա ընթացքում չի փոխվում։ Հիմա ժամանակն է, որ չդադարեցնելով պայքարը կլանի և հանցագործների դեմ՝ տնտեսությունը զարգացնելու խնդիրներ լուծենք։ Դրա համար պետք է  ներգրավենք բոլոր անհատներին ու այն մասնագետներին, որոնք իրենց վրա պատրաստ են այդ ծանրությունը կրելու։ Ես կողմ եմ, որ արդեն բռունցքի տարբերակը գործի, որովհետև փափուկն ընկալվում է որպես թուլության նշան, որի մասին վարչապետը հաճախ խոսում է։

– Իսկ ի՞նչն է պատճառը, որ այսօր գործող իշխանություններին միակ ընդդիմադիր, այլընտրանք ներկայանում է նախկին համակարգը և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը։

– Իհարկե, մենակ Քոչարյանը չէ։ Հանցագործները  Քոչարյանին որպես հովանոց են վերցրել ու փորձում են դրա տակ պատսպարվել։ Շուտով նոր ընդդիմություն կձևավորվի՝ շատ ավելի ընդգրկուն։ Կարճ ժամանակահատվածում դրա լուծումը կտրվի։ Ես համարում եմ, որ Քոչարյանի կալանավորումը խիստ անհրաժեշտ էր, նա ունի ազդեցության բոլոր լծակները։ Իսկ հիմա, այս կերպ հնարավոր  է շատ ավելի օբյետկիվ քննություն իրականացնել, մարդիկ ավելի անկաշկանդ կկարողանան ցուցմունքներ տալ։

– Դաշինքի անելիքներն առաջիկայում ո՞ր ուղղություններով են լինելու։

– Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել մեր հնարավորությունների շրջանակներում աջակցելու այս փոփոխություններին, շատ մարդիկ կան մեր մեջ, որոնք տարբեր օղակներում մասնագիտական ունակություններ ունեն ու կարող են օգտակար լինել։ 90-ականներին կար կադրային դեֆիցիտ, հիմա այդպիսի խնդիր չկա, կան փորձված ուժեր, որոնք  նախկին կլանի դեմ են պայքարել։ Տարբեր օղակներում պետք է լինեն մարդիկ, ովքեր նվիրված են այս պետությանը։

– Դուք նաև աջակցում եք Սամվել Բաբայանին Արցախի նախագահական առաջիկա ընտրություններում, մինչդեռ պաշտոնական Երևանը որևէ թեկնածուի չի սատարում։ Այդ հանգամանքը կօգնի՞ նրան։

Մենք՝ ազատամարտիկներս, վստահ ենք, որ իր տարբերակով լինելու է նույնը, ինչ մեզ մոտ։ Այսինքն՝ հեղափոխություն՝ առանց ցնցումների։ Հակառակ դեպքում մենք իրեն չէինք սատարի, անձի խնդիր չկա, հայրենիքի հանդեպ մեր սիրո ձևը նույն ձև է արտահայտվում։

– Բացառո՞ւմ եք Սամվել Բաբայանի կապը Քոչարյանի հետ։

– Իհարկե, իրենց մեջ ոչ մի ընդհանուր բան չկա։ Ոչ ոքի համար էլ թող գաղտնիք չլինի, որ Սամվել Բաբայանը երբ առաջին  անգամ դատապարտվել է՝ դա եղել է Քոչարյան Ռոբերտի ժամանակ, առանց իր իմացության որևէ մեկը չէր կարող դատապարտել նրան։ Բայց Սամվել Բաբայանի հանդեպ ժողովրդի սերը վկայում է, որ նա այնտեղ պահանջված է, ժողովուրդն իր հերոսին սիրում է, ինչքան ուզում է կեղծ հերոսներով այսօր նոր պատմություն ներկայացնենք՝ Արցախն իր հերոսի արժեքը գիտի։ Եթե  նա Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունենար, այսօր դաշնակներն իրեն կպաշտպանեին՝ ինչպես Հայաստանում, բայց Արցախում նրանք սատարում են Արայիկ Հարությունյանին։ Իսագուլյան Գառնիկն այնտեղ ամենավերջին պայքարն է տանում Սամվել Բաբայանի դեմ, իսկ մենք գիտենք, թե  նա ում մարդն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում