Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Ինչ մանդատ են ծածանում Արցախի վրա. լյուստրացիայի անհրաժեշտությունը

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը հայտարարել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը ճիշտ միտում է թելադրում, դնելով Արցախի հարցի կարգավորման գործընթացում Ստեփանակերտի բանակցային կողմ լինելու հարցադրումը: Ըստ նրա, դրա համար պետք է ջանք գործադրել այդ տարածքի սուվերենացման ուղղությամբ, ինչին, ըստ Լեպյոխինի, խանգարում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործընթացը: Լեպյոխինը նաև հայտարարել է, որ բանակցային գլխավոր ֆորմատը չպետք է Մինսկի խմբի համանախագահությունը լինի: Ըստ նրա, հարկավոր է ստեղծել բանակցային այլ ձևաչափ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ: Միաժամանակ նա նշում է, թե Թուրքիան կլինի Ադրբեջանի, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի կողմից, իսկ ԱՄՆ-ի հետ առճակատման մեջ գտնվող Իրանը կարող է բարդություն առաջացնել:

Այսինքն՝ փաստացի ակնարկվում է, որ հաջորդ փուլում Ռուսաստանն ու Թուրքիան դուրս կթողնեն արդեն Իրանին և Հայաստանի հարցը դարձյալ կլուծեն միմյանց միջև: Լեպյոխինի, այսպես ասած, եվրասիափորձագիտական կարծիքը հնարավոր կլիներ անտեսել, եթե դրանում չնշմարվեին որոշակի տրենդներ, որոնք առաջ են մղվում նաև բավականին անգաժավորված այլ գործիչների բերանով, օրինակ՝ Արցախի, այսպես ասած, սուվերենության ամրապնդման, այդ գործոնի և Ռոբերտ Քոչարյանի կապի խաղարկմամբ, Հայաստանի երկրորդ նախագահին դիտարկելով այդ «սուվերենության» երաշխավոր: Լեպյոխինի կարծիքում նրբորեն ուրվագծվում են կարծիքներ, որ Կոլերովն ու Տարասովը շաբաթներ առաջ Արցախի պետհամալսարանում էին հայտնել Արցախի առանձնահատուկ լինելու և սուվերենության, դրա վրա ռուսական մանդատի մասին:

Ըստ այդմ, գործ ունենք ոչ թե կարծիքների, այլ տրենդի հետ, որը փորձ է արվում տանել առաջ, ակնհայտորեն օգտագործելով նաև հայկական տեղեկատվա-քարոզչական հարթակներ, բնականաբար ոչ առանց հայկական շրջանակների ներգրավվածության և, այսպես ասած, քաղաքական «ներգրավվածության»: Եթե տվյալ պարագայում խնդիրը այդ շրջանակների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական մարտավարությունն է, որը նա փորձում է սպասարկել ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական տիրույթում, ապա այստեղ գործ ունենք մի տրամաբանության հետ, իսկ եթե այդ ամենը գալիս է հենց Մոսկվայից և փորձ է արվում դրա համար օգտագործել Ռոբերտ Քոչարյանի գործոնը կամ, այսպես ասած, խաղալ այն վիճակի վրա, որում հայտնվել է Քոչարյանը՝ նրան ներգրավելով ավելի լայն խաղի մեջ, ապա գործ ունենք մեկ այլ իրավիճակի հետ:

Սակայն երկու դեպքում էլ ակնառու է, որ գործ ունենք հայկական անվտանգության համակարգի մասնատման վտանգավոր տրենդի հետ, որտեղ հարցը պարզապես այն է, թե դրա հետևում ինչ աստիճանի ուժ է կանգնած, որպեսզի հասկանանք, թե ինչպիսին պետք է լինի հայկական դիմադրությունը: Առերևույթ թվում է, որ Արցախի բանակցային կողմ դառնալը գործնականում նշանակում է հենց սուվերեն Արցախ: Մյուս կողմից, սակայն, բուն խնդիրն այստեղ այն է, որ փորձ է արվում Երևանի առաջ քաշած մարտավարական խաղաքարտը, որի նպատակը մադրիդյան ծուղակից քայլ առ քայլ, առանց ուժային կենտրոնների հետ ավելորդ կոնֆլիկտային ռիսկերի և հակառակը՝ նրանց հետ համադրված աշխատանքի միջոցով դուրս գալն է, Ռուսաստանում փորձ է արվում օգտագործել Հայաստանի դեմ:

Այդ առիթով, իհարկե, բավականին ուրախ կլինի Բաքուն, թեև այդ ուրախությունը կարող է Ադրբեջանի համար էլ ունենալ կարճ և փակուղային ճանապարհ, որովհետև Մոսկվայի խնդիրը Արցախում հաստատվելն է, ոչ թե Հայաստանից այն վերցնելն ու Բաքվին տալը: Բայց տակտիկական առումով Ադրբեջան գոհ կլինի, որ Ռուսաստանից, կամ Ռուսաստանի որոշ շրջանակների ներգրավումով այս պահին Երևանի ուղղությամբ ձևավորվում է այդպիսի տրենդ՝ Արցախի «սուվերենության» ռուսական մանդատի «ամենափրկիչ» գաղափարը, որի միջոցով մասնատելով հայկական անվտանգության համակարգը, մեծ հաշվով, հնարավոր կլինի Երևանին բանակցային օրակարգ թելադրելու ճանապարհից դուրս բերել և վերադարձնել «թելադրվողի» ճանապարհ: Եվ այդ ամենն ընդամենը նեղ քաղաքական, խմբային շահերի համար, և Արցախում ընտրական գործընթացին ընդառաջ: Այդ առումով, իհարկե, կա նվազագույն անելիք: Այդ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները պետք է արտահայտվեն բանակցային ձևաչափի վերաբերյալ, հայտնեն իրենց դիրքորոշումը դրա մասին, ինչը կլինի բավականին արդյունավետ քաղաքական «լյուստրացիա», ու նաև հայտարարեն, որ Արցախը կա և կարող է լինել մեկ՝ հայկական մանդատի ներքո, և սուվերենությունը ընդամենը ճանապարհ է դեպի Հայաստան, ոչ թե ճանապարհ Հայաստանից դեպի այլ մանդատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում