Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Հեղափոխությունը սպառնալիք է Պուտինի վարչակարգի համար. Քոչարյանի միջոցով Կրեմլը ազդանշան է ուղարկում Երևանին

2018 թ. ապրիլ-մայիսյան շրջափուլում և դրան հաջորդած ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական տրանսֆորմացիան, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ռեժիմի հեռացումը իշխանությունից՝ ժողովրդական լայն զանգվածների ճնշման տակ, քաղաքական փոփոխությունների գործընթացը, որ մամուլում և մասնագիտական գրականության մեջ ստացավ Հայկական թավշյա հեղափոխություն անվանումը, անշուշտ, որոշ չափով փոխեց իրավիճակը երկրում, ընձեռեց նոր հնարավորություններ, բայց մյուս կողմից էլ նոր մարտահրավերներ ի հայտ բերեց։ Սրա հետ մեկտեղ այն նաև հարուստ նյութ տվեց քաղաքական գործընթացները հետազոտող գիտնականների, փորձագետների համար։

Ի՞նչ սոցիալական, տնտեսական քաղաքական դրդապատճառներ ուներ Հայկական հեղափոխությունը, որքանո՞վ էր այն կապված հետխորհրդային տարածքի երկրների քաղաքական զարգացման տրամաբանության հետ, որքանո՞վ են հետխորհրդային մյուս հեղափոխությունները ազդել Հայաստանի քաղաքական գործընթացների վրա և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայկական հեղափոխությունը հետխորհրդային մյուս երկրների վրա, որտեղ դեռ իշխում են, այսպես ասած, ոչ ժողովրդավարական, ավտորիտար վարչակարգերը։ Ի՞նչ առանձնահատկություններ ուներ 2018-ի հեղափոխական շարժումը։ Եվ վերջապես, գլոբալ միտումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել Փաշինյանի առաջնորդած Թավշյա հեղափոխության վրա ու որքանո՞վ է մեր հեղափոխությունը տեղավորվում համաշխարհային միտումների հարուստ խճանկարի մեջ։ Այս հարցերն ուսումնասիրողներ քաղաքագետների թվում է Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (Peace Research Institute Oslo, PRIO) պրոֆեսոր Պավել Բաևը, որը վերջերս Երևանում կայացած գիտաժողովներից մեկի ընթացքում զեկույց կարդաց՝ «Հետխորհրդային հեղափոխությունների դինամիկ երևույթը. նոր «թավշյա» խթանը» թեմայով։

Պրոֆեսոր Պավել Բաևը սիրով համաձայնեց զրուցել «Առաջին լրատվական»-ի հետ թեմային վերաբերող հարցերի շուրջ։

– Պարոն Բաև, ինչո՞վ է առանձնահատուկ Հայկական թավշյա հեղափոխությունը՝ համեմատած մեզ հայտնի այլ ժողովրդավարական շարժումների, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում տեղի ունեցած հեղափոխությունների հետ։ Դուք այս թեմայի վերաբերյալ զեկույց կարդացիք Կովկասի ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին։

– Այո, ես զեկույց կարդացի հենց հետխորհրդային տարածքում տեղի ունեցած հեղափոխությունների մասին՝ թե որքանո՞վ են դրանք տեղավորվում համընդհանուր միտումների շրջանակներում և որքանո՞վ է դրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ։ Իհարկե, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ունի մի քանի վառ տարբերակիչ հատկանիշներ։ Առաջինը, որն աչք է զարնում, այն է, թե որքան խաղաղ ու ոչ բռնի էր այն՝ չնայած գործընթացի երկարատևությանը։ Այն ամբողջությամբ խաղաղ էր։ Հեղափոխությունների մեծ մասի պարագայում, այսպես թե այնպես, բռնությունը այս կամ այն ձևով գործադրվում է կա՛մ իշխանությունը պահողների, կա՛մ էլ ցուցարարների կողմից։ Այստեղ նման բան չեղավ։ Կարելի է համեմատել երևի թե միայն Կիևի առաջին Մայդանի հետ։ Հեղափոխության հետաքրքիր թեմաներից մեկն այն է, թե որքանո՞վ է դրանում վառ արտահայտված առաջնորդության հանգամանքը։ Լինում են հեղափոխություններ առաջնորդներով և լինում են հեղափոխություններ՝ առանց առաջնորդների (լիդերների)։

– Օրինակ՝ Մայդանում։

– Այո, օրինակ՝ երկրորդ Մայդանի ժամանակ։ Այնտեղ լիդերներ ընդհանրապես չկային։ Արևելյան Գերմանիայում տեղի ունեցած հեղափոխությունը, որն, ըստ երևույթին, Պուտինն ամենալավն է հիշում, ևս առաջնորդներ չուներ։ Ի վերջո, Թահրիրի հեղափոխությունը Եգիպտոսում նույնպես որևէ ընդգծված առաջնորդ չներկայացրեց։ Իսկ Հայաստանում մենք տեսանք ոչ թե նույնիսկ կոլեկտիվ, այլ շատ անձնավորված առաջնորդության եզակի օրինակ։ Մեկ առաջնորդը դարձավ հեղափոխության խորհրդանիշը, դրա շարժիչ ուժը, կազմակերպող կենտրոնը, որի շուրջ, իհարկե, որոշակի թիմ ձևավորվեց, բայց, այնուամենայնիվ, այդ անձնավորումը Հայկական հեղափոխության կարևոր առանձնահատկություններից մեկն էր ու շարունակում է մնալ այդպիսին։ Որքանո՞վ է դա հեղափոխության ուժեղ կամ թույլ կողմը՝ կտեսնենք։ Համենայնդեպս, վստահության մանդատը, որը տվել է հեղափոխությունը, խիստ կապված է մեկ մարդու հետ, և հեղափոխության հետագա ընթացքը մեծապես կախված է նրանից։

Հայկական հեղափոխության մյուս հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ Մոսկվայում անտարբերորեն վերաբերվեցին դրան:

Պուտինը չփորձեց որևէ բան անել, թեև ընդհանրապես հեղափոխությունը նրա համար կարմիր փալաս է, նա իրեն դիրքավորում է որպես հակահեղափոխության շարժման առաջնորդը համաշխարհային մասշտաբով։ Հեղափոխությունը նրա համար «չարիք» է, «անարխիա», «Արևմուտքի թշնամական ուժերի դավադրությունը»։ Մի խոսքով՝ Մոսկվայում հեղափոխական շարժումներին շատ բացասաբար են վերաբերվում, ինչը, որպես կանոն, արտահայտվում է քարոզչական արշավներում, հիբրիդային օպերացիաներում, ուղիղ գործողություններում։ Բայց այստեղ ոչինչ չարվեց, և այդ հարցը շարունակում է մնալ անպատասխան, թե ինչո՞ւ Մոսկվայում չփորձեցին որևէ միջոց ձեռնարկել Հայաստանի հեղափոխության դեմ։

– Եթե փորձենք պատասխան գտնել այդ հարցին, ապա՝ որովհետև Փաշինյանը ողջ շարժման ընթացքում երբևէ չբարձրացրեց արտաքին քաղաքականությանը, առավել ևս հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող որևէ հարց՝ հաշվի առնելով նախորդ ընդդիմադիր շարժումների փորձը։ Նա շատ զգույշ էր. չէր խոսում ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ամերիկայի, ո՛չ Ռուսաստանի մասին։ Նույնիսկ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը չանդրադարձավ։ Խոսքը ապրիլյան ցույցերի, հանրահավաքների մասին է։ Ու թեև, ինչպես նշեցիք, Մոսկվան չփորձեց որևէ կերպ խոչընդոտել հեղափոխական շարժմանը Հայաստանում, այնուամենայնիվ, ավելի ուշ, տեղեկատվական որոշակի արշավ Հայաստանի նոր կառավարության, հեղափոխության դեմ կատարվեց, և դրանում ներգրավված էին նաև Ռուսաստանի պետական հեռուստաալիքները։ Նրանք փորձում էին ցույց տալ, թե իբր հեղափոխությունը «սորոսականներն» են արել։ Այսինքն՝ կրկին ուզում են համոզել, որ տեղի ունեցածը ոչ թե ժողովրդի արդար ցասման, ընդվզման հետևանքն էր, այլ «Արևմուտքի դավադրությունը»։ Ինչո՞ւ։

– Անշուշտ, ամեն ինչում Արևմուտքին մեղադրելու փորձերը խիստ բնորոշ են ռուսական քաղաքականությանը։ Օրինակ՝ մի քանի օր առաջ Պենզայի շրջանի Չեմոդանովկա գյուղում մասսայական բախումներ են տեղի ունեցել գնչուների հետ, և առաջին բանը, որ հայտարարել է նահանգապետը, այն է, որ այս ամենը «արտասահմանյան չար ուժերի կազմակերպածն է»։ Նմանատիպ փորձերը անհեթեթության են հասնում։ Եվ այն, որ հիմա էլ Հայաստանի իրադարձություններն են ուզում կապել «Արևմուտքի դավադրությունների» հետ, ամենևին էլ զարմանալի չէ։ Նույն բանը ես լսում էի նաև 2015-ին՝ «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ։ Ռուսական մամուլում նույն բաներն էին գրում։

– Այո, այդ ցույցերի ընթացքում ակտիվիստները, երիտասարդները մասնակիցներին ջուր և թխվածքաբլիթներ էին բաժանում, և դա հիմք տվեց ռուսական մեդիային հայտարարելու, թե դրանք «պետդեպի թխվածքաբլիթներն են»։

– Այո, թվում է, թե շատ պարզ էր, թե ինչի դեմ են մարդիկ բողոքում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, բայց միևնույն է, քարոզչական այդ գիծը տարվում էր։ Բողոքի ցանկացած ակցիայի ետևում Արևմուտքի ձեռքը փնտրելու փորձերը շատ բնորոշ են Ռուսաստանի քաղաքականությանը։ Հետաքրքիր է, որ այս անգամ, երբ տեղի ունեցավ իսկապես լուրջ հեղափոխություն, ռուսական քարոզչական այդ գիծն, իհարկե, նկատվում էր, բայց դա շատ չէին շեշտում։

– Դա քաղաքական շիզոֆրենիայի սովորական դրսևորո՞ւմ է, թե՞ ավելի լուրջ հեռահար քաղաքական նպատակներով իրականացվող արշավ։

– Կարծում եմ, որ սա ավելին է, քան պարզապես շիզոֆրենիան։ Դա ոչ դեմոկրատական վարչակարգի պաշտպանական ռեակցիան է։ Իսկ այդ վարչակարգը զարգանում է ավելի կոշտ ավտորիտարիզմի ուղղությամբ։ Այն ավելի փափուկ էր, բայց գնալով ավելի է կոշտանում։ Դա նման վարչակարգի նորմալ զարգացումն է և նման քարոզչական արշավները իր պաշտպանական ռեակցիան են։ Հեղափոխությունը այս վարչակարգի համար մեծ սպառնալիք է։ Ժամանակի ընթացքում նրանք սովորեցին, թե ինչպես կարելի է լուծել ընտրությունների հարցը և վերահսկել այն, և պարզ է, որ բողոքն ու փողոցը առանցքային սպառնալիք է նմանատիպ վարչակարգերի գոյատևմանը։ Ուստի, ցանկացած հեղափոխությունը ընկալվում է որպես մարտահրավեր և սպառնալիք։ Եվ այն, որ Ռուսաստանը բավական անտարբեր վերաբերմունք ցույց տվեց այս հեղափոխությանը, շարունակում է մնալ մեծ հարց։ Եվ ես չեմ բացառում, որ պատասխանը կարող է շատ պարզ լինել։ Պատճառը կարող է լինել այն, որ նրանք պարզապես բաց թողեցին պահը։ Նրանք մտածում էին, թե սա լուրջ շարժում չէ, և արտասովոր որևէ բան չկա նրանում, որ Փաշինյանը Գյումրիից քայլում է դեպի Երևան։ Դա սովորական երևույթ է, մեկ անգամ չէ, որ եղել է Հայաստանում։ Ոչ ոք այս շարժումը լուրջ չընդունեց մինչև այն պահը, երբ պարզ դարձավ, որ արդեն ուշ է, և Սարգսյանը հրաժարական տվեց։ Իսկ դրանից հետո ինչ-որ բան անելը արդեն ուշ էր, միջամտությունը որևէ օգուտ չէր տա և միայն կարող էր վնասել սեփական շահերին։ Գուցե պատճառն այն էր, որ Պուտինն իր ընտրություններով էր զբաղված, գուցե զբաղված էին ֆուտբոլի Աշխարհի առաջնության կազմակերպման աշխատանքներով։

Նմանատիպ բազմաթիվ գործոններ կան։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանում որոշումների կայացման կենտրոնը մեկ մարդ է, որի օրակարգն առանց այդ էլ գերծանրաբեռնված է, ու այնպես չէ, որ նա ֆանտաստիկ աշխատունակություն ունի։ Հավանաբար սրանով է բացատրվում այն, որ Ռուսաստանի արձագանքը ուշացավ։

– Մոսկվան այսօր էլ շարունակում է բացահայտորեն աջակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին։ Սա նշանակում է, որ Կրեմլը Հայաստանի կառավարությունը փոխելու հեռահար ծրագրե՞ր ունի։

– Չեմ կարծում, թե Մոսկվային անհրաժեշտ է փոխել Հայաստանի իշխանությունը, բայց Կրեմլին պետք է ապացուցել, որ տեղի ունեցած հեղափոխությունը որևէ իմաստ չուներ, որ ոչինչ չի փոխվել, մի ղեկավարին մյուսն է փոխարինել, բայց համակարգը չի փոխվել, իշխող վարչակարգի էությունը մնացել է նույնը։ Քոչարյանը Մոսկվայի համար, կարծես, թեստ լինի, հեղափոխության նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը ցույց տալու միջոցներից մեկը, և ես չեմ կարծում, թե այստեղ շատ ուժեղ ներգործող անձնական գործոն կա Պուտինի և Քոչարյանի միջև։ Կարծում եմ՝ սա ընդամենը միջոց է ազդանշան ուղարկելու Երևանին, թե որտեղ են այն սահմանները, որոնցից այն կողմ Մոսկվան չի ուզում տեսնել այս հեղափոխության զարգացումը, որովհետև նույնիսկ եթե այս հեղափոխության ընթացքում աշխարհաքաղաքական կարգախոսներ չէին հնչում և ոչ ոք չէր թափահարում Եվրամիության դրոշը ցույցերի ժամանակ, միևնույն է, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, ժողովրդի իշխանության ամրապնդման և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ արվող ամեն մի քայլ, ըստ էության, հակառուսական է։ Համենայնդեպս, հակապուտինյան-հակառուսական է։

– Ցանկացած քայլ դեպի լույս «հակառուսական» է։

– Այս հեղափոխության ցանկացած հաջողություն Մոսկվայում ընկալվում է որպես քայլ ընդդեմ ռուսական շահերի։

– Իսկ Ռուսաստանում և ավտորիտար վարչակարգեր ունեցող մյուս հետխորհրդային երկրներում մտավախություն չկա՞, որ հեղափոխության այս ալիքը՝ նույն էֆեկտիվ հռետորաբանությամբ, ժողովրդահաճ կարգախոսներով, կտեղափոխվի իրենց երկրներ։

– Իհարկե, կա մեծ մտավախություն և անհանգստություն, քանի որ գործող ռեժիմը Ռուսաստանում շատ ոսկրացած է ու անշարժ, և բոլորն էլ իրենց շուրջ տեսնում են փոփոխությունների միևնույն պահանջը, որը Ուկրաինայում Զելենսկուն աջակցելու տեսքն է ստանում, իսկ Հայաստանում հեղափոխության ձևով է դրսևորվում։ Իսկ Ֆրանսիայում, նախ, Մակրոնին են ընտրում, հետո նրա դեմ նոր շարժում է սկսվում։

Այսինքն՝ փոփոխությունների պահանջ կարելի է նկատել մեծ թվով եվրոպական երկրներում, օրինակ՝ Սլովակիայում, որտեղ այն հիանալի կնոջն ընտրեցին նախագահ, նույնիսկ Մերձբալթիկայում, որտեղ նույնպես տեղի է ունենում քաղաքական վերնախավերի փոփոխություն։ Այսպիսով, փոփոխությունների պահանջը բավական ունիվերսալ է, և Ռուսաստանում իշխանությունները չեն կարողանում որևէ պատասխան գտնել այդ պահանջին։

– Ընդ որում, Ռուսաստանում կոռուպցիան շատ ավելի խոր արմատներ ունի, քան Հայաստանում էր։ Դրա համար եմ հարցնում՝ ուշ թե շուտ նույնը կարո՞ղ է տեղի ունենալ նաև այնտեղ։ Հնարավո՞ր է, որ մի օր էլ Ռուսաստանում ինչ-որ մեկը ոտքի կանգնի ու ասի, որ պետք է «ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձնել և բոլոր թալանչիներին, կոռուպցիոներներին բանտ նստեցնել»։

– Իհարկե, հնարավոր է։ Կարծում եմ՝ դա շատ հավանական է, որովհետև այն իրավիճակը, որտեղ գործող վարչակարգն ինք իրեն քշել է, նորմալ, խաղաղ ելք չունի։ Ոչինչ հավերժ չէ, ու այս ռեժիմի վերջն էլ կգա։ Եվ բազմաթիվ այն շարժումները, որոնք այսօր տեսնում ենք, մոտեցնում են նրան այդ վախճանին։

– Իսկ ընդհանրապես ի՞նչ է, Ձեր կարծիքով, տվել հեղափոխությունը մեր երկրին, բարձրացրե՞լ է արդյոք Հայաստանի միջազգային հեղինակությունը։

– Ես, իհարկե, չեմ կարող պատասխանել ողջ աշխարհի փոխարեն։ Հայաստանի իրադարձությունները Չինաստանում մի ձև են ընկալվում, Միացյալ Նահանգներում՝ մեկ այլ ձև, Եվրոպայում՝ այլ կերպ։ Այսուհանդերձ, հեղափոխությունը աշխարհի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի վրա, ինչն ինքնին լավ է, քիչ բան չէ։ Աշխարհը տեսավ, որ երկրում ինչ-որ բան է կատարվում, երկիրը լճացման ու մեկուսացման մեջ չէ, նա ինչ-որ կերպ տեղավորվում է միջազգային հետաքրքիր թրենդների և զարգացումների մեջ, ինչն ինքնին դրական երևույթ է։

Կարծում եմ, որ առավել լուրջ արձագանք պետք է ակնկալել Եվրոպայից, քանի որ ԱՄՆ-ի գործող վարչակազմը հիմա այլ խնդիրներով է զբաղված։ Իսկ Եվրոպայի համար Հայաստանն, այնուամենայնիվ, մերձավոր հարևանության մեջ է մտնում, և ես կարծում եմ, որ Հայաստանի փոփոխությունները դրական են ընկալվում Եվրոպայում, քանի որ, անկախ այն հանգամանքից՝ ծածանո՞ւմ են Երևանի փողոցներում աստղերով դրոշակը, թե՞ ոչ, միևնույն է, հեղափոխության օրերին հռչակված օրակարգը, որն այսօր փորձում է կյանքի կոչել Հայաստանի կառավարությունը, իսկապես ներգծվում է բարեփոխումների այն ծրագրի մեջ, որը Եվրամիությունը, եվրոպացիները անհրաժեշտ են համարում իրագործել թե՛ միության ներսում, թե՛ մերձավոր հարևանության երկրներում։ Ուստի կարծում եմ՝ բացի այն հանգամանքից, որ ընդհանրապես Հայաստանը ուշադրության կենտրոնում է, Եվրոպայում այդ ուշադրությունը միանգամայն դրական է։

– Մյուս կողմից, եթե խոսենք ներկա իրավիճակի մասին, ապա բոլորը չէ, որ գոհ են հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական թիմի, կառավարության բարեփոխումների տեմպերից ու խորությունից, կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից։ «Թավիշը», կարծես, շատ-շատ է, մեղմ մոտեցումները շատ հարցերում չեն արդարացնում, ու մարդիկ ավելի կտրուկ ու խիստ գործողություններ ակնկալում կառավարությունից։

– Ես չեմ փորձի գնահատական տալ Հայաստանի ներքին իրավիճակին, բայց կասեմ, որ ընդհանրապես տեղի ունեցած ցանկացած հեղափոխություն մեծ ակնկալիքներ է առաջացնում, և, որպես կանոն, դրան հաջորդում է հիասթափությունը։ Դա շատ նորմալ երևույթ է։

Այդպես միշտ է եղել ու կլինի նաև Հայաստանում։ Որքա՞ն կխորանա այդ հիասթափությունը, որքա՞ն արագ հույսերը կփոխակերպվեն նոր կառավարության դեմ ինչ-որ քայլեր անելու պատրաստակամության՝ շատ դժվար հարց է, որը պիտի լուծի Փաշինյանը, որին, ի միջի այլոց, շատերը թերագնահատեցին ամենասկզբից ու շարունակում են թերագնահատել այսօր։ Ինձ թվում է՝ նա առաջնորդ է՝ մեծ ներուժով։

– Այնուամենայնիվ, հարցը մնում է օդում կախված՝ ինչպե՞ս հասնել համակարգային փոփոխությունների։


– Այս հարցում ես ձեզ պատրաստի դեղատոմս չեմ առաջարկի։ Այս իմաստով ցանկացած հեղափոխություն առանձնահատուկ է։

Հեղափոխությունը Հայաստանում մի քանի փուլերով է ընթանում. նախ փոխվեց գործադիր իշխանությունը, հետո՝ խորհրդարանը, դրանից հետո Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում բարեփոխումներ անելու և ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն ձևավորելու նախաձեռնության մեկնարկի մասին: Ու ըստ երևույթին, հաջորդ ոլորտը, որտեղ բարեփոխումներ կիրականացվեն, մեդիան է։ Պետք է պարզել՝ ո՞ւմ ձեռքերում է գտնվում հատկապես հեռուստատեսության վերահսկողությունը, ինչպե՞ս կարգավորել իրավիճակը։ Իսկ թե ինչպիսի՞ն պիտի լինի տնտեսական բարեփոխումների ծրագիրը՝ կրկին չեմ համարձակվի դատել, ես տնտեսագետ չեմ։ Ամեն դեպքում տնտեսության մեջ մոնոպոլիստ-օլիգարխների վերահսկողության սահմանափակումը բարեփոխումների ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը պիտի լինի։ Փոքր ու միջին բիզնեսի համար ավելի մեծ դաշտ ստեղծելը ծրագրի պարտադիր մասերից է։ Եվ դա այն է, ինչ ակնկալում է Եվրամիությունը։ Նույնը ակնկալում է նաև Հայաստանը, թեև Ռուսաստանը, հավանաբար, այլ ակնկալիքներ ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում