Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը Twitter-ում հայտարարել է, որ նա ժամանակավորապես դադարեցնում է իր պարտականությունների կատարումը կազմակերպությունում:
«Ես որոշեցի ժամանակավորապես հրաժարվել ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնից»,- գրել է Լագարդը:
Նրա խոսքերով, այդ որոշումը կապված է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնի համար նրա թեկնածության առաջադրման հետ:
Նա նաև հավելել է, որ իր որոշումը քննարկել է ԱՄՀ գործադիր խորհրդի էթիկայի հանձնաժողովում: