Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել յուրացնելու հատկանիշով

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, իր պաշտոնավարման տարիներին չարաշահելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ, մասնավորապես, ՊՈԱԿ նախկին տնօրենը դպրոցում գրանցել է աշխատակիցների, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ վերջինների անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են: Այս մասին «Արմենպրես»-ի հացմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տնօրենը, զբաղեցնելով «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը, 2014-ի հուլիսի 15-ին Ալվարդ Ղ.-ին աշխատանքի է ընդունել նշված դպրոցում՝ որպես հավաքարար, ապա 2015-ի մայիսի 25-ին ազատել է աշխատանքից: Այնուհետև Նարինե Մ.-ն 2016-ի հունվարի 8-ին Ալվարդ Ղ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հավաքարար, 2016 -ի հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 23-ը նաև դպրոցի դռնապանի պարտականություններն է հանձնարարել նրան և ազատել աշխատանքից, մինչդեռ, Ա.Ղայթանջյանն աշխատանքի չի հաճախել:

Բացի այդ, Նարինե Մ.-ն 2016 թվականի նոյեմբերի 15-ին Հասմիկ Թ-ին աշխատանքի է ընդունել դպրոցում՝ որպես հնոցապան, ապա 21.03.2017 թվականի մարտի 21-ին: Այնուհետև Նարինե Մ.-ն 2017 թվականի նոյեմբերի 17-ին Հասմիկ Թ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հնոցապան և ազատել աշխատանքից 2018 թվականի մարտի 13-ին, մինչդեռ, Հասմիկ Թ.-ն ևս աշխատանքի չի հաճախել:

Արդյունքում Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի անուններով այդ ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 465 հազար 893 ՀՀ դրամ գումար, որը, պաշտոնեական դիրքն օգտագործվելով, յուրացրել է:

Վերոգրյալից զատ, Նարինե Մ-ն հիշյալ անձանց՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում անձնական այլ դրդումներով կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ 2016-2018թթ. աշխատավարձի հիմքերն ու աշխատավարձի վճարման տեղեկագրերը՝ դրանցում կեղծ տեղեկություններ մտցնելով Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դեպքի առթիվ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում