Wednesday, 24 04 2024
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

«Թոզփչոցին» ավարտվե՞ց. ՀԿ-ները դժգոհ են զինվորական գործերի բացահայտմանն ուղղված մոնիթորինգային խմբի աշխատանքներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, 2019 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն ստեղծեց հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ՝ ներգրավելով տասը իրավապաշտպան կազմակերպությունների, որոնց հետ համաձայնագիր էր ստորագրվել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը բազմակողմանի և օբյեկտիվ քննելու համար։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ խմբի նպատակը զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի քննարկումն է, այն գործերի, որոնց վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից իրականացված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում հասարակության կողմից։ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկաշարյանն էլ խոստացել էր, որ յուրաքանչյուր դեպքով առաջ քաշված հարցերին սպառիչ պատասխաններ կտրվեն։

Ստեղծման օրվանից առ այսօր որևէ աշխատանք չի կատարվել, իսկ մոնիթորինգի խմբում ընդգրկված հասարակական կազմակերպություններն արդեն հեռանում են խմբից։

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները, ովքեր տարիներ շարունակ փողոցում պայքարում են իրենց որդիների գործերի բացահայտման համար, առաջին օրվանից էլ վստահություն չունեին այս աշխատանքային խմբի նկատմամբ։ Առաջին պատճառն էլ առանձնացված գործեր էին, որոնց թվում ոչ բոլորի գործերն էին։ Առանձնացված էր 5 գործ՝ առանց նշելու, թե ինչ սկզբունքով են առանձնացվել այդ գործերը։ Առանձնացված հինգ գործերից միայն երկուսն էին տարիներ շարունակ նախագահականի և կառավարության դիմաց ակցիաներ իրականացնող ծնողների՝ Նանա Մուրադյանի և Գոհար Օհանջանյանի որդիների գործերը։ Մնացած երեքը այլ քրեական գործեր են։ Իրինա Ղազարյանի և մյուսների որդիների գործերը հնգյակում չկան։ Սևազգեստ մայրերն ի սկզբանե էլ համարում էին, որ հանձնաժողովը «թոզփչոցի է»։ «Այդ հանձնաժողովը հօդս է ցնդել։ Այն չէր կարող անկողմնակալ քննություն տաներ, լուծում տար մեր հարցերին, քանի որ հանձնաժողովի նախագահ Արտակ Կրկաշարյանը Տիգրան Օհանջանյանի գործով քննիչ է եղել, կոծկել է գործը, փչացրել է ապացույցները։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ նույն մարդն իր դեմ քրեական գործ հարուցեր։ Այդ հանձնաժողովը չի կարող որևէ անկողմնակալ պրոցես տանել։ Ես չգիտեմ էլ, այդ հանձնաժողովը գործել է, թե ոչ, առհասարակ։ Իրենք զբաղված են միայն թոզ փչելով։ Ոչ մի քրեական գործով ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել, մեզ չեն կանչել, ՀԿ-ները տեղյակ չեն։ Դա մի փուչիկ էր, որը մենք պայթեցնելու ենք Կրկաշարյանի գլխին»,- նախօրեին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր խաղաղ պայմաններում սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ տիկին Գոհար Օհանջանյանը։ Նրա խոսքերով՝ ոչինչ չի փոխվել և չի փոխվի, քանի որ իրավապահ համակարգում հին Հայաստանից մնացած մարդիկ են, որոնք այս կամ այն կերպ նախկինում ներգրավված են եղել իրենց որդիների գործերը կոծկելու մեջ։ «Մեր տղաներից ամեն մեկի սպանության հետևում կանգնած է մի գեներալ՝ ամբողջ հրամկազմով, որոնք հիմա էլ շարունակում են աշխատել։ Ոչ մեկ չի պատժվել, և հենց այդ անպատժելիության մթնոլորտն էլ հանգեցնում է նոր սպանությունների։ Ստացվում է, որ ունենք գերեզման և չունենք մեր որդիների մահվան պատճառները։ Նոր Հայաստանում իրավիճակ է փոխվել, բայց մենք տեղում դոփում ենք»,- ասել էր մեր զրուցակիցը։ Սևազգեստ մայրերի խոսքերով՝ հիմա միակ լուծումն այն է, որ իրենց որդիների գործերը տեղափոխվեն ԱԱԾ քննչական վարույթ, և, բացի դրանից՝ ԱԺ-ում ստեղծվի անկախ հանձնաժողով։

Աշխատանքային խմբում ընդգրկված իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ դեռ չգիտի՝ ինչքան կշարունակի մնալ խմբում, քանի որ արդեն 7 ամիս է արդյունք չկա, և արդեն իսկ խմբից այս պատճառով հեռացող հասարակական կազմակերպություն կա։ «Ես կարող եմ ասել, որ մեր սկզբնական պայմանավորվածությունները չեն կատարվում։ Սկզբում մեզ տվեցին Մատաղիսի գործը և պարզվեց, որ այդ գործը ԱԱԾ-ում է, ԱԱԾ-ն է ուսումնասիրում։ Ապա սկսեցին քննարկել այլ գործեր տալու հարցը։ Նախնական պայմանավորվածություններով՝ մենք պետք է քննեինք կասեցված կամ կարճված գործերը, բայց վերջին նիստին մեզ առաջարկում էին նախաքննության փուլում գտնվող գործ, որը ևս անընդունելի է։ Քննչական կոմիտեն ստանձնել է թելադրողի դեր։ ՀԿ-ների հետ կապված սահմանափակումներ կան, քրեական գործի նյութերը տրամադրում են, եթե տուժողի ներկայացուցիչ ես ձևակերպվում։ Բացի դրանից՝ քրեական գործերը չեն տրամադրում մեզ, որ մեր աշխատավայրում ծանոթանանք, քանի որ այնքան էլ հարմար չէ մեզ ամեն անգամ գնալ և Քննչական կոմիտեում ժամեր շարունակ ծանոթանալ գործի նյութերին։ «Այս աշխատանքային խմբի արդյունավետության համար ազատ և վստահելի մթնոլորտ է հարկավոր, որը ներկայումս չկա, որն էլ ուղղակիորեն կապված է ստացվող արդյունքի հետ»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Քննչական կոմիտեից, սակայն, դեռ չեն շտապում խոստովանել, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի իբր բացահայտմանն ուղղված այս ֆորմատն էլ է դատապարտված անհաջողության, քանի որ իրականում չկա ցանկություն կամ քաղաքական կամք՝ բացահայտելու այդ գործերը։

Սակայն կարելի է ենթադրել, որ մի քանի ամսի անց նույն Քննչական կոմիտեն, պատասխանելով հարցին, թե ինչու աշխատանքային խումբը չծառայեց իր նպատակին, կպատասխանի, որ մեղավորը հասարակական կազմակերպություններն էին, որոնք ժամանակից շուտ դուրս եկան խմբից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում