Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հեղափոխության ճգնաժամը․ ի՞նչ է անելու Փաշինյանը

Երեկ խորհրդանշական երկու իրադարձություն ամրապնդեցին կարծիքն այն մասին, որ հեղափոխության թիմը ճգնաժամ է ապրում։ Սասուն Միքայելյանի սկանդալային հարցազրույցի համատեքստում խորհրդարանը ձախողեց ԲԴԽ անդամության թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը։ Թեև, ուշադիր աչքի համար ճգնաժամի դրսևորում էին նաև Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ու ՔՊ միապաղաղ, բովանդակազուրկ համագումարը։

Հակասություններ լինում են բոլոր իշխանությունների ներսում, դա նույնիսկ բնական երևույթ է, առանց որի՝ համակարգերը վաղ թե ուշ հայտնվելու են ճգնաժամի մեջ։ Սակայն հակասության հիմքում պետք է լինեն մրցակցային, ծրագրային բաղադրիչներ, հակառակ դեպքում՝ դրանք նմանվում են ինտրիգների, որոնք որևէ իշխանության լավ տեղ չեն տանում։ Հետո՝ հակասությունները կամ բազմակարծությունը համակարգն առողջացնող նշանակություն ունեն, եթե դրանց հետևում են քաղաքական կամ համակարգային լուծումներ։ Հայաստանում նման բան չի եղել հեղափոխությունից առաջ, չկա նաև հեղափոխությունից հետո։

Երբ հեղափոխության առաջնորդի մակարդակով մերժվում են «իզմ»-երը, վերանում են նաև քաղաքականությունը, գնահատման չափանիշները, ու իշխանությունը, կառավարող կուսակցությունը դառնում են առաձգական մի կատեգորիա, որը փորձում է պոպուլիզմի միջոցով հաճոյանալ հասարակությանը՝ չկարողանալով նրան ներկայանալ միասնական թիմի կարգավիճակով։ Դա վաղ թե ուշ հանգեցնում է վարկանիշային անկման ու իշխանության ճգնաժամի՝ ինչպես եղավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարագայում։

Առանց «իզմ»-երի թիմը կարող է կոմպրոմիսի գնալ ցանկացած գաղափարախոսության, գործընկերոջ հետ։ Այդպիսի իշխանությունն իրենը կարող է համարել անգամ ահաբեկչություն իրականացրած խումբը՝ պարբերաբար պահանջելով ազատ արձակել իր երկու անդամներին ու հետո հոխորտալ, որ հեղափոխության օրակարգն անկատար է, քանի որ «հերոսները» մնացել են բանտում։

Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ հեղափոխությունն իրենց վրա են «քաշում» դրա հետ առնչություն չունեցող տարբեր խմբեր, իսկ քաղաքացիներն իրենց ավելի ու ավելի օտար են զգում այն իշխանությունից, որը ծնվել է Հանրապետության հրապարակում։ Զավեշտալին այն է, որ գաղափարախոսությունից հրաժարումը Նիկոլ Փաշինյանը բացատրում է իր կուսակցության քաղաքացիականությամբ։ Պոպուլիստական այս մոտեցումը քաղաքացուն ավելի է օտարում իշխանությունից, որովհետև «իզմ»-երի մերժումը հանգեցնում է քաղաքական վտանգավոր վակուումի, որը լցվում է մարգինալ խմբերի կողմից՝ կլինեն նախորդ համակարգի կցորդները, թե «պերմանենտ հեղափոխականները»։

«Իզմ»-երի մերժման արտաքին քաղաքական վարկածը՝ «հայամետությունը», Հայաստանն անվստահելի գործընկեր է դարձնում համաշխարհային գրեթե բոլոր կենտրոնների համար․ պատահական չէ, որ հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններն ապրում են ինստիտուցիոնալ ճգնաժամ, իսկ Երևանի հարաբերությունները Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ բովանդակային նոր բաղադրիչով, մեղմ ասած, չեն հարստացել։ Հեղափոխության անզուսպ PR-ից բացի՝ մեր իշխանությունն արտաքին գործընկերներին ոչինչ չի առաջարկում։

Սակայն վերադառնանք ԲԴԽ անդամի ձախողված ընտրությանը, որն իշխանության ճգնաժամի անուղղակի դրսևորումներից մեկն է։ Բանն այն է, որ սա սովորական ընտրություն չէ, այլ նախադեպ, որի միջոցով քաղաքական ղեկավարությունը պետք է փորձեր քաղաքական լայն համախոհություն ձևավորել խորհրդարանում՝ վեթինգի կամ ՍԴ ճգնաժամի հաղթահարման լուծումների շուրջ։ Սակայն նույնիսկ այս հարցում իշխանության քաղաքական պոտենցիալը բավարար մակարդակի վրա չգտնվեց․ քաղաքական համախոհություն գոյություն չունի անգամ խորհրդարանական մեծամասնության կամ իշխանության շրջանակներում։

Մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խրախուսել է ճգնաժամերի առաջացումը՝ վստահ լինելով, որ հասարակությանը կարող է կոնսոլիդացնել ու չեզոքացնել տեսանելի ռիսկերը։ Այդ ճանապարհով իշխանությունը կարողացավ որակյալ մեծամասնություն ստանալ խորհրդարանում և Երևանի ավագանիում, Հոկտեմբերի 2-ը շուռ տվեց նախկին համակարգի սեգմենտների դեմ։

Հիմա իրավիճակ է փոխվել՝ հանրային անվերապահ աջակցությունն այլևս չկա։

Դատական ռեֆորմի հարցում Նիկոլ Փաշինյանը չպետք է ակնկալի հասարակության լայն կոնսոլիդացիա՝ շեշտը դնելով գրագետ ու իրավունքի տեսանկյունից հիմնավորված քայլերի վրա։ Այլ խոսքով՝ հաղթանակից մեկ տարի հետո հեղափոխությունը գաղափարների, ծրագրերի, բարեփոխումների ճգնաժամ է ապրում։

Այն «հասունացնելու» ու հասարակությանը դարձյալ կոնսոլիդացնելու ռեսուրս իշխանությունն այլևս չունի և պետք է ապավինի իր ռեսուրսներին։ Բնական հարց է առաջանում, թե այս իրավիճակում ի՞նչ է անելու Փաշինյանը, որը նույնքան միայնակ է իշխանության մեջ, որքան՝ հեղափոխական հարթակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում