Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ձյուն է եկել։ Ինչպես տեղեկացնում է Oxu.Az-ը, ձյուն է եկել Գուսարի և Գուբայի շրջաններում, ինչպես նաև որոշ լեռնային տեղանքներում։
Գուբայի մի շարք բնակավայրերում տեղումների ծավալը գերազանցել է 30 միլիմետրը, ինչը գնահատվում է խիստ վտանգավոր օդերևութաբանական երևույթ։
Տեղումների մեծ ծավալի հետևանքով ջրի մակարդակը գետերում բարձրացել է 50-70 սանտիմետրով։