Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ինչ է խոսել Արմեն Սարգսյանը Պուտինի հետ Մինսկում. Նիկոլ Փաշինյանի զանգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են թե՛ երկկողմ հարցեր, թե՛ Եվրասիական ինտեգրացիոն միավորումներին առնչվող խնդիրներ: Վարչապետի հեռախոսազրույցի հանգամանքը ուշագրավ է հունիսի 30-ին Բելառուսում տեղի ունեցած Եվրոպական խաղերի փակման արարողության ֆոնին, որին մասնակցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Այդ հանգամանքն առավել ակնառու է դառնում Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին Լուկաշենկոյի հայտարարության ֆոնին, որ տարածվել է մամուլում: Բելառուսի նախագահն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել է բարևներ փոխանցել Արմեն Սարգսյանին, որը շարունակում է գտնվել Բելառուսում: Կատա՞կ է եղել Փաշինյանի այդ բարևը, թե՞ որոշակի ակնարկ, իհարկե դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ Լուկաշենկոն դաշտ է նետում այդ գործոնն իրեն բնորոշ խորամանկությամբ: Իսկ հանգամանքը ուշագրավ է այն տեղեկատվության ֆոնին՝ լուսանկարների և տեսանյութի, որ տարածել է Հայաստանի նախագահի նստավայրը՝ Արմեն Սարգսյանի՝ Մինսկում Եվրոպական խաղերի փակման արարողությանը մասնակցությունից:

Դրանցում ակնհայտ է, որ շեշտադրված է Պուտինի հետ նրա մտերմիկ շփումը: Ընդ որում հատկանշական է, որ շփումը բավականին անհարմարություն է պատճառում Լուկաշենկոյին, որը պարբերաբար փորձում է նայել Սարգսյանի և Պուտինի կողմ, թերևս նեղսրտած, որ Պուտինն իր հետ չի շփվում այդքան: Թե որն է եղել Սարգսյան-Պուտին զրույցի թեման, ինչից են խոսել երկու նախագահները, պարզ չէ, սակայն Լուկաշենկոյի «բարձրաձայնումը», թե Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին բարև է փոխանցել, «մատնում» է Բելառուսի նախագահի սրտայրուքը: Նա ասել է, թե Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հույս չունենա Արմեն Սարգսյանի արագ հետ վերադարձի առումով: Լուկաշենկոն, ըստ երևույթին, Սարգսյանին ուզում է պահել այնքան, մինչև կկորզի Պուտինի հետ ամբողջ խոսակցությունը: Դա, իհարկե, կատակ է, սակայն հատկանշական է նաև, որ Հայաստանի վարչապետն էլ Լուկաշենկոյի միջոցով է Սարգսյանին բարև փոխանցում, երբ կարող էր դա անել անմիջապես կապվելով նրա հետ: Արդյո՞ք Հայաստանի վարչապետին էլ հետաքրքրել է Սարգսյանի շփումը Պուտինի հետ, առավել ևս՝ նկատի ունենալով անցնող օրերին ՌԴ դեսպանի հայաստանյան ակտիվությունը:

Ըստ երևույթին, Փաշինյանն էլ այդպիսով ակնարկում է Արմեն Սարգսյանին, որ կարիք կա «կիսվել» զրույցի մանրամասներով: Արմեն Սարգսյանն ինքը մի քանի անգամ հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ուղղությամբ իր գործողությունները, այցերը, հանդիպումները լիովին համաձայնեցված են վարչապետի հետ, ինչպես պահանջում է Սահմանադրությունը: Մյուս կողմից, հասկանալի է, որ, այսպես ասած, դետալային համաձայնության մասին խոսք լինել չի կարող և, ըստ երևույթին, Պուտինի հետ շփումների և զրույցի առումով առկա է նախագահ-վարչապետ խորհրդակցության անհրաժեշտություն: Համենայնդեպս, աներկբա է մի բան: Հայաստանի նախկին իշխող համակարգն ինտենսիվ աշխատում է նախագահ-վարչապետ կոնֆլիկտ և դիմակայություն հրահրելու ուղղությամբ, հասկանալով նրանց համադրված աշխատանքի ուժը նոր իրավիճակը ամրացնելու առումով: Պետք չէ թույլ տալ, որ նախկին իշխանության խմբերից զատ, նաև արտաքին որևէ սուբյեկտ, այդ թվում՝ ՌԴ իշխանությունը կարծի, որ կարող է թեկուզ նրբորեն աշխատել նախագահին վարչապետի դեմ դուրս բերելու, կամ հակառակ ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում