Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Թող Տիգրան Սարգսյանը գնա «կախվի»

ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանի հետ բանավեճը սկսեց հետևյալ խոսքերով. «Ձեզ մի հատ վատ լուր եմ ցանկանում հայտնել՝ նախորդ օրը Մադագասկարի նախագահը լքեց երկիրը անհայտ ուղղությամբ: Իհարկե Forbes-ի տվյալները, որ նա 177-րդ տեղում չէր, դա չէր խնդիրը, այլ խնդիրն այն էր, որ այդ մարդը իշխանության էր եկել ավելի քան 95 տոկոս ձայներով, հունվար ամսին նրանց Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ մարդը, որը եկել է ձայների մեծամասնությամբ չի կարող լքել երկիրը երկու-երեք խամաճիկի ասելով, փետրվարին 70 հոգի մարդ սպանեցին, վերջին մի քանի հոգուն սպանեցին մեկ ամիս առաջ»:

Եղիազարյանը նկատեց, որ իհարկե պետք չէ չարախնդալ, բայց երբ հիշում ես տնտեսական վագրի, զարգացող ընձառյուծի մասին, տեսնում ես փողոցի բենթլիները և երբ տեսնում ես, թե մեր միջին քաղաքացին՝ հայը իր սառնարանում ինչ ունի ուտելու, ապա այդ նույն Մադագասկարը մեզ համար դրախտային երկիր կհամարվի:

Եղիազարյանի խոսքերով Forbes-ի այն տվյալները, որ տնտեսական զարգացման մակարդակով 177 երկրների թվում Հայաստանը գտնվում է 176-րդ տեղում նշանակում է, որ մենք ամեն օր ավելի վատ ենք ապրում: ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով՝ նման ցուցանիշներ տեսնելով վարչապետ Տիգրան Սարգսյանը գնա իրեն կախի. «Եթե նամուս ունենա, էլ ընդհանրապես չի երևա, տնից դուրս չի գա, կջանդամվի Կիրովական, Իսպանիա, կգնա կպրծնենք, մենք էլ կպրծնենք, էս հանրապետականներն էլ կպրծնեն իրենց ապրանքից»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ նկատեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին բարդ իրադրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում. «Ես արժանահավատ չեմ համարում այդ ամսագրի տվյալները, թե մեր տնտեսությունը այդ վիճակին է: Ես չեմ հավատում այդ այսպես կոչված շատ հեղինակավոր կազմակերպություններին, երբ տեսնում են նրանց վերաբերմունքը Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»:

Հարությունյանը նկատեց, որ ինքը, իրենց կուսակցությունը՝ սկսած ՀՀ նախագահից չեն ժխտում, որ Հայաստանում ունենք լրջագույն խնդիրներ. «Որ մեր ժողովուրդը լավ չի ապրում, դա ակնհայտ փաստ է, բայց ոչ թե պետք է կոպտորեն քննադատել, այլ կոնկրետ քայլեր առաջարկեն»:

Գուրգեն Եղիազարյանն էլ արձագանքեց, որ ոչ մի բան հարկավեր չէ անել, ընդամենը պետք է երկիրն ազատել մոնոպոլիստական կապիտալիզմից. «Ինչ ճգնաժամ, ինչ պատմություն, ընդամենը շաքարավազը 1-2-ի փոխարեն ներկրում են 52-ը և այլն ու մենք մրցունակ կլինենք: Էս կատաղած, շնացած կապիտալիզմի ձեռը մենք կրակն ենք ընկել»:

Հարությունյանն էլ համաձայնեց, որ այսօր կապիտալիզմը մեր պարագայում վայրենի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում