Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պետք է հստակ սցենար ունենանք. ՀՀ-ին անհրաժեշտ է մերձավորարևելյան քաղաքականության հայեցակարգ

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը և Հոմսը, վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 15 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի հետ:

«Կոնտեքստը չի փոխվել վերջին առնվազն հինգ տարվա ընթացքում, Իսրայելն ունի իր համար մատնանշած ազգային անվտանգության անվտանգային միջավայրի պահպանման սահմանագծեր, որոնց մեջ մտնում է իր սահմաններին մոտ գտնվող Իրանի հետ ասոցացվող ցանկացած ուժի խոչընդոտում»,- ասաց Հայկ Քոչարյանը՝ հավելելով, որ ռմբակոծության են ենթարկվել Դամասկոսի արվարձանում տեղակայված Իրանի հետ ասոցացվող ուժերը:

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև Իսրայելում տեղի ունեցած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը: «Այսինքն՝ փաստացի պահպանվել են այն համաձայնությունները, որոնցով Ռուսաստանը չի միջամտում Իսրայելի անվտանգությանը խոչընդոտող հարցերին… եթե ռուսական կողմը միջամտեր գործընթացին, ապա ականատեսը կլինեինք  հակաօդային համակարգերի ավելի էֆեկտիվ աշխատանքի»:

Գրիգորյանը նշեց, որ Իսրայելը կոնկրետ ուղենշած ռազմավարություն ունի, մասնավորապես Սիրիայում վերջին դեպքերը ցույց են տալիս, որ  թիրախներն ակնհայտ են՝ պրոիրանական խմբավորումները, դրանց կայանատեղիները, որոնք գործում են առանձին ռազմաբազաներում, որոշ տվյալների համաձայն՝ թիրախում եղել են նաև որոշ գիտահետազոտական կենտրոններ:

Հարցին՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները ի՞նչ ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա, և ի՞նչ անելիքներ կան կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, Քոչարյանը պատասխանեց.  «Հայաստանը պետք է մշակի ՀՀ անվտանգության հայեցակարգ, որտեղ պետք է տեղ գտնի  Մերձավոր Արևելքի հետ կապված կոմպոնենտը, ինչ-որ բաներ արվում են, ինչ-որ բաներ քննարկվում են, բայց ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում, քանի որ հրապարակումներ չկան:

Բայց  պետք է մշակել մերձավորարևելյան քաղաքականության հայեցակարգ, որի մասին բազմիցս խոսվել է, պոտենցիալը կա, գիտելիքը, ժառանգությունը՝ ևս: Պետք է հստակ սցենարներ ունենալ՝ կապված տարբեր ճանապարհների փակման և բացման հետ: Վրաստանի հետ կապված անմիջապես Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, քանի որ վտանգը ակնհայտ և շոշափելի էր, բայց սրանք էլ պակաս կարևորության հարցեր չեն»:

Գրիգորյանի խոսքով՝ անհրաժեշտ է նաև Սփյուռքի ներգրավում, հատկապես Մերձավոր Արևելքի համայնքների, քանի որ տեղում ունենք ազդեցիկ գործոն՝ մեր  համայնքը: «Մերձավոր Արևելքը մի թնջուկ է, որտեղ պրոցեսները ալիքի տեսքով հարվածում են հարակից տարածաշրջաններին, և այդ ալիքն անընդհատ զգացել ենք: Սա պետք է լինի ազդակ մեր պատկան մարմիններին, իշխանություններին, որ առանձին բլոկով լինի մերձավորարևելյան քաղաքականության հատվածը: Պետք է զգոն լինենք, ուշիուշով հետևենք իրադարձություններին»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում