Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՄԻՊ-ի ներկայացուցիչները հայտնաբերել են մարդուն հոգեբուժարանում ապօրինի պահելու դեպք

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք:

Ինչպես հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, մասնավորապես, հոգեբուժական կազմակերպության վարչակազմը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպությունը այդտեղ ամբուլատոր բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական բնույթի հարկադրական միջոցը հիվանդանոցայինով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան դեռ 2018 թվականի օգոստոս ամսին։ Սակայն միջնորդության քննարկումը դատական նիստերի հետաձգումների պատճառով անընդհատ ձգձգվում է:

Տեղի է ունեցել առանձնազրույց հոգեբուժական կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում պահվող անձի հետ: Նրա տեղեկացմամբ՝ հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստանալու կամ այնտեղից դուրս գրվելու հարցը պետք է լուծվի դատարանի որոշումից հետո, որին սպասում է արդեն 11 ամիս:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դատարանի վճռով նա ճանաչված է անգործունակ, նրա նկատմամբ սահմանված է խնամակալություն, իսկ խնամակալ է նախկին ամուսինը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողը նշել է, որ նախկին ամուսնու հետ ունի լարված հարաբերություններ, մի շարք տարաձայնություններ և շահերի բախում՝ կապված երեխաների տեսակցության հարցի հետ:

Ըստ պացիենտի՝ դատական նիստերի հետաձգման պատճառ է իր խնամակալի՝ դրանց պարբերաբար չներկայանալը: Դատական նիստերի բազմաթիվ հետաձգումների վերաբերյալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական փաստաթղթերում առկա են եղել հոգեբուժական կազմակերպությանը դատարանի հասցեագրած գրությունները:

Նշվածի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման վարույթ, որի շրջանակներում Պաշտպանը գրություններ է հասցեագրել Բարձրագույն դատական խորհրդին և Երևանի քաղաքապետարան:

Պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ հարկադիր բուժման վերաբերյալ դատական գործերի քննության ձգձգման նման անընդունելի պրակտիկան ունի համակարգային բնույթ և առաջացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումներ:

Այս հայտարարությունը կամ Պաշտպանի աշխատակազմի վարույթը կոնկրետ գործով դատավորի լիազորությունների իրականացմանը միջամտելու նպատակ չի հետապնդում: Պաշտպանի գնահատականները հիմնված են բացառապես հոգեբուժական կազմակերպություն իրականացրած այցի, փաստաթղթերի առերևույթ ուսումնասիրության, ինչպես նաև առանձնազրույցների վրա:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ հարկադիր և ոչ հոժարակամ բուժման օրենսդրական և գործնական խնդիրները շարունակում են ունենալ համակարգային բնույթ՝ հանգեցնելով մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Դրանք Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ուշադրության կենտրոնում են և շարունակվելու են ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում