Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել միանգամից երեք ֆուտբոլիստների հետ։
25-ամյա ձախ կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը մինչ «Նոա» տեղափոխվելը հանդես է եկել Ռոսաստանի «Սիբիր» ակումբում, 24–ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ալեքսեյ Տուրիկի վերջին ակումբը եղել է «Զենիթ–Իժևսկ»-ը։
«Նոա»–ին է միացել նաև 23–ամյա պաշտպան Սոսլան Կագերմազովը, որը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Սոչի» ակումբում, իսկ վերջին ակումբը եղել է Վորոնեժի «Ֆակել»-ը։
Երեք ֆոտբոլիստների հետ պայմանագիր է կնքվել մեկ տարի ժամկետով։