Իրանի վրա ճնշողական քաղաքականությունը կշարունակվի: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Իրանական ռեժիմի վրա առավելագույն ճնշումը կշարունակվի, քանի դեռ Իրանի առաջնորդները չեն փոխել իրենց ուղղությունը: Մենք պետք է վերականգնենք Իրանի համար միջուկային զենքի չտարածման նախկին ստանդարտը: ԱՄՆ-ը և իր դաշնակիցները երբեք Իրանին թույլ չեն տա միջուկային զենք մշակել: Ռեժիմը պետք է վերջ դնի միջուկային հավակնություններին և իր չարամիտ պահվածքին»,- ասվում է հայտարարության մեջ: