Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Մարտիմեկյան նոր ինտրիգ. ինչո՞ւ չի բացառում գլխավոր դատախազը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իրականություն է տեղեկությունը, որ Մարտի 1-ի զոհերը կարող են ավելին լինել, քան հայտնի տասը, հայտարարել է, թե չունեն այդպիսի տեղեկություն: Բայց հատկանշականն այն է, որ դատախազ Դավթյանը կիրառել է նաև «չի բացառվում դա» արտահայտությունը: Այդպիսով, գլխավոր դատախազի մակարդակով հայտարարվում է, որ չի բացառվում տասից ավելի զոհ ունենալու հանգամանքը: Դա բավականին պատասխանատու հայտարարություն է, որովհետև «չի բացառվում» ասելու համար պետք է ունենալ առնվազն որոշակի ուրվագծային հիմքեր, այլապես նույն բանը կարելի է ասել միշտ՝ անգամ 10 զոհերի սպանության բոլոր հանգամանքները բացահայտելու դեպքում: Միշտ էլ կարելի է ասել, որ չի բացառվում ավելի շատ զոհ ունենալը: Մինչդեռ, իրավապահ կառույցները հենց այն բանի համար են, որ բացառեն դա՝ Մարտի 1-ին տասը զոհից բացի, այլ զոհեր ունենալու հանգամանքը: Եվ եթե Գլխավոր դատախազն է հայտարարում, որ «չի բացառվում դա», ապա դրա համար կամ պետք է ունենալ այդ ուրվագծային հիմքը, կամ դա իրապես տարակուսելի է, և գլխավոր դատախազն իր բարձր պաշտոնից կարող է տուրք տալ խոսակցությունների, որոնք նոր չէ, իհարկե, որ շրջանառվում են:

10-ից ավելի զոհերի հանգամանքը շրջանառվում է շատ երկար ժամանակ, դեռևս մարտիմեկյան իրադարձություններից անմիջապես հետո: Բայց թե՛ իշխանությունը, թե՛ նաև ընդդիմությունը կամ հանրային, քաղաքացիական կառույցները, մասնագետները, որ զբաղվել են խնդրով, թերևս չեն ներկայացրել այդպիսի ենթադրության կամ վարկածի համար, շատ թե քիչ, հավաստի փաստարկային հիմնավորում: Դե, ինքնին հասկանալի է, որ իշխանությունը ոչ միայն դա չէր ներկայացնի, այլ նույնիսկ այդպիսին լինելու դեպքում կաներ ամեն ինչ՝ թաքցնելու համար, որպեսզի ներկայացներ հնարավորինս քիչ զոհ: Բայց չէ՞ որ անգամ ամբողջատիրական իշխանական համակարգի պայմաններում Հայաստանում իրողություններն ամենևին այդ աստիճան փակ չեն եղել, որպեսզի հնարավոր լիներ հանրությունից թաքցնել զոհ լինելու հանգամանքը: Եթե, իհարկե, զոհը չի եղել անտուն, անտեր, որի մասին չի հետաքրքրվել ոչ ոք, որը չի ունեցել ծանոթ, մտերիմ, բարեկամ և այլն և որի մահը, այսպես ասած, անհետանալը չէր հետաքրքրի որևէ մեկի:

Տեսականում, այդպիսի անձի զոհվելը բացառել իրապես հնարավոր չէ, այդպիսի անձինք էլ թերևս կարող են լինել, բայց խնդիրն այն է, որ անգամ այդ պարագայում գլխավոր դատախազի մակարդակով «չբացառելու» համար՝ եթե գործ ունենք թեկուզ այդպիսի դեպքի հետ, անհրաժեշտ է որոշակի փաստարկային հիմք: Որովհետև, այդ դեպքում ասելը, թե չկան ավելի զոհի մասին տեղեկություններ, հանրությանը տրվող պատասխանի համար արդեն դառնում է ոչ բավարար, որովհետև, եթե «չի բացառվում դա», ապա դատախազությունը կամ քննչական կառույցները պետք է թերևս բավականին կոնկրետ աշխատանք կատարեն այդ ուղղությամբ, բացահայտելու կամ արդեն հստակ բացառելու համար: Եվ ուրեմն, նշանակո՞ւմ է արդյոք գլխավոր դատախազ Դավթյանի հայտարարությունն այն, որ իրավապահ համակարգը աշխատում է մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում 10-ից ավելի զոհ լինելու հանգամանքը ուսումնասիրելու և պարզելու ուղղությամբ:

Չբացառելը պետք է ենթադրի այդպիսի աշխատանք: Իսկ խնդիրը կամ ինտրիգը հետաքրքիր հնչեղություն կամ առնվազն հերթական բարձրաձայնում է ստանում մի փուլում, երբ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ եղել է տեղեկատվական ուշագրավ արտահոսք «Հայկական ժամանակ» օրաթերթում: Խոսքը այդ իրադարձությունների առումով գոյություն ունեցող «օտարալեզու» հանձնարարականի մասին է, թե ինչ քայլեր պետք է անի իշխանությունն ընդդիմության ու հանրության դեմ: Եվ դրանից բացի, խոսքն այն մասին է, համաձայն նույն տեղեկատվության, որ այդ օրերին Երևանում են եղել և կառավարության նիստերի դահլիճում գաղտնի գտնվել են արտերկրից եկած հատուկ ծառայության աշխատակիցներ: Եվ այստեղ առնվազն հարց է առաջանում՝ նրանք երբևէ որևէ նպատակով դուրս եկե՞լ են «թաքստոցից», և արդյո՞ք բոլորն են հետ վերադարձել տեղակայման վայր: Ի վերջո, ավելի զոհի հանգամանքը Հայաստանի հանրությունից հնարավոր էր թաքցնել, եթե հնարավոր զոհը բացարձակապես «անտեր» էր, կամ եթե նա Հայաստանից չէր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում