Անհայտ տղամարդու մարմինը ընկել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից թռչող «Քենիական ավիաուղիների» ինքնաթիռից։ Պատահարի մասին, որ տեղի է ունեցել հունիսի 30-ին, տեղեկացնում է Սքոտլանդ Յարդը։
Ինչպես նշվում է, մարմինը հայտնաբերվել է Լոնդոնի հարավային մասում գտնվղ մասնավոր տան բակում։ Բժիշկներն ու ոստիկանները, ժամանելով դեպքի վայր, հաստատել են անհայտ մարդու մահը։
«Քննությունը կիրականացվի սահմանված կարգով։ Ոստիկանությունը փորձում է հաստատել այդ անձի ինքնությունը»,- հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։
Նախնական վարկածի համաձայն՝ մահացածը տեղափոխվել է շասսիի խցիկ, փորձելով թռիչք կատարել, առանց տոմս գնելու: Այն վայրում, որտեղ, ըստ հետաքննության, տղամարդն ընկել է, գտել են մի պայուսակ, սնունդ և ջուր։