Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Իրատեսական չէ, որ այս տեսակ կազմով և գործող կանոններով ԲԴԽ-ն պետք է նվաճի հանրության վստահությունը»

Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով հուլիսի 11-ին հրավիրվելու է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը դեռևս հայտնի չէ, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ օրակարգում երկու հիմնական հարց է լինելու։ Առաջին և հիմնական հարցը ԲԴԽ դատավոր անդամների առաջադրումն է լինելու, դրանից զատ քննարկվելու է նաև դատական համակարգում ստեղծված ներկայիս անորոշ վիճակը։ Այս հարցը դատարանների շրջափակման ակցիայից հետո ևս քննարկվել էր դատավորների արտահերթ ընդհանուր ժողովում, որի ժամանակ տարբեր կարծիքներ էին հնչել, և կոնսենսուս չէր եղել դատապարտող հայտարարություն տարածել ակցիայի վերաբերյալ։ Արդյունքում, դատավորների ընդհանուր ժողովը հայտարարությամբ ԲԴԽ-ին մեղադրեց բացահայտ անգործության մեջ։ «Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման վերականգնման ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով։ Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»,- ասվում էր արտահերթ ընդհանուր ժողովից հետո արված հայտարարության մեջ։

Ինչպես արդեն նշեցինք, հուլիսի 11-ի նիստում պետք է քննարկվի նաև ԲԴԽ անդամների թեկնածության առաջադրման հարցը։ Ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների 4 թափուր տեղեր, որոնք ենթական են համալրման՝ համապատասխանաբար Ազգային ժողովի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում։ ԲԴԽ-ն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: ԲԴԽ նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևել էին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի հրաժարականի դիմումները։ ԱԺ կողմից արդեն ընտրվել է երկու անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ ԲԴԽ-ն ներկայումս քվորում ունի, կարող է նիստեր գումարել։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջարկվող թեկնածուներին, ապա այս օրերին տարբեր անուններ են քննարկվում, որոնցից առավել հավանականը համարվում է Կիմ Բալայանի որդու՝ Երևանի դատավոր Դավիթ Բալայանի, նույն դատարանից՝ Մեսրոպ Մակյանի, Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Արագածոտնի մարզից՝ Սուրեն Մնոյանի թեկնածությունները։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը երկու մակարդակում է՝ իրավական և օրենսդրական։ «Եթե տեղյակ եք, հենց սկսվեց ԲԴԽ անդամի ընտրության գործընթացը, հայտարարություն եղավ, որտեղ ներկայացվել էր, որ գործող օրենսդրության կարգավորումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դեռևս 2017 թվականին կարծիք էր արտահայտել, որը պետք է փոփոխություն բերեր նախագծի մեջ։ Մասնավորապես, այնտեղ ԲԴԽ անդամներին ներկայացնելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը առաջարկություն էր արել, որ նոմինացման գործընթացն ավելի բաց և ընդգրկուն լինի։ Ոչ միայն սահմանափակվի կուսակցական նոմինացումներով, այլև հնարավորություն տրվի նաև քաղհասարակությանը փորձագիտական խմբերին, փաստաբանների պալատին թեկնածու առաջադրել և գործընթացը դարձնել մասնակցային։ Բայց քանի որ նախորդ քաղաքական իշխանության կոնտեքստում նման ընդգրկուն և ներառական գործընթացը ձեռնտու չէր նրանց, բնականաբար, Վենետիկի հանձնաժողովի այդ առաջարկությունները հաշվի չառնվեցին»,- ասաց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ ԲԴԽ անդամի թեկնածության առաջադրումը ԱԺ-ի կողմից բացարձակապես կրում է քաղաքականացված բնույթ, և ընդամենը իշխող խմբակցությունը ունենում է քաղաքականապես իրեն հարմար թեկնածուի վերաբերյալ քվեարկություն։ Ընդ որում, ձայների պահանջն այնպիսին է, որ անգամ ընդդիմության ձայների անհրաժեշտություն չի առաջանում։ Խմբակցությունը, որը առաջադրում է թեկնածուին, նա էլ ընտրում, կամ մերժում է թեկնածուին։ «Այս տեսանկյունից, փաստորեն, գործընթացը խնդրահարույց է, և որևէ ձևով բարեփոխում չի եղել՝ Դատական օրենսգրքում կատարվելով փոփոխություն։ Գործընթացը չի ապահովում ներառականություն, մրցակցություն, ինչը կարող էր թարմություն և փոփոխություն բերել ԲԴԽ-ում արդեն նոր իրողությունների պարագայում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ այն անդամներին, որոնց առաջադրում է դատավորների ընդհանուր ժողովը, Հարությունյանի խոսքերով, ներկայումս ևս խնդրահարույց է, քանի որ ընդհանուր ժողովի կազմը նորացված չէ և ստացվում է, որ նույն խնդրահարույց դատական համակարգի ներկայացուցիչները կարող են դառնալ ԲԴԽ անդամ ։ «Այս պահին ԲԴԽ-ում դատավորների ընդհանուր ժողովը մեկ թափուր տեղ ունի և մեկ թեկնածու կարող է նշանակել։ Ակնկալել, որ այդ տեսակ կազմով և գործող կանոններով ԲԴԽ-ն պետք է ավելի մեծ որակական արդյունքներ ներկայացնի և նվաճի հանրության վստահությունը և հիմք հանդիսանա դատական համակարգի բարեփոխումների համար, կարծում եմ՝ այդքան էլ իրատեսական չէ»,- ասաց Հարությունյանը։

Մեր դիտարկմանը՝ այդ պարագայում ինչպե՞ս կարող է իշխանությունը այդ պայմաններում ձևավորված ԲԴԽ-ին օժտել նաև վեթինգ իրականացնելու ֆունկցիայով, մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե իշխանությունը նման մտադրություն ուներ, ապա պետք է մինչև ԲԴԽ-ի ձևավորումը գործունեության կանոնները փոփոխության ենթարկվեցին, օրենքում փոփոխություններ կատարվեին, որպեսզի ԲԴԽ նորընտիր անդամի համար հասկանալի ու պարզ լիներ իր առաքելությունը։ «Հիմա ստացվում է, որ անձն իր համաձայնությունը տալիս է առաջադրվել ԲԴԽ անդամ, և դառնալով ԲԴԽ անդամ, նա լիազորություն չունի վեթինգ իրականացնել, բայց ընթացիկ փոփոխություններ կատարելով՝ անձինք համընթաց ստանձնելու են պարտավորություններ, որոնց համար իրենք ի սկզբանե համաձայնություն չեն տվել, և այդ լիազորությունը իրենց չի պատվիրակվել։ Մեզ մոտ ոնց որ թե հակառակն է լինում, մենք մարդկանց ընտրում ենք, հետո նոր նրանց պատվիրակում լիազորություններ, մինչդեռ պետք է հակառակը լինի։ Դրա համար կրկնում եմ, որ մենք ունենք մտահոգող օրենսդրական կարգավորում, որի վերաբերյալ 2017 թվականին Վենետիկի հանձնաժողովի կողմից կարծիք է տրվել, բայց չի փոփոխվել։ Այսինքն՝ իմ մտահոգությունը ոչ թե անձերով, այլ իրավակարգավորումներով է պայմանավորված։ Եթե մենք ընդունենք անբասիր և այլ չափանիշներով մարդկանց, բայց այդ անձանց գործունեության կանոնները չփոփոխվեն, ապա վստահելիության փոփոխություն չի լինելու, քանի որ անձինք գործելու են կանոններով, որոնք գրված են եղել այլ նպատակների համար։ Կանոնների փոփոխման խիստ կարևոր անհրաժեշտություն կա, բայց այս պահին իշխանությունը ֆիքսվել է անձանց փոփոխության վրա, ինչը չի կարող ամբողջությամբ վստահություն ապահովել»,- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում