Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պահանջել է Իրանի դեմ օգտագործել «ատոմային գործարքի» պատժամիջոցների մեխանիզմը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի կարծիքով, Իրանը գերազանցել է հարստացված ուրանի պաշարների հայտարարված մակարդակը:
Նա եվրոպական երկրներին խնդրել է ուշադիր հետևել Իրանի գործողություններին և արագ պատժել առաջին իսկ հնարավորության դեպքում: Նեթանյահուն կոչ է արել օգտագործել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում համաձայնեցված ավտոմատ պատժամիջոցների մեխանիզմը:
«Արեք դա, պարզապես դա արեք»,- եզրափակել է Նեթանյահուն: