Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չի կարող հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի փախստական կնոջ՝ արքայադուստր Հայայի՝ ապաստանի խնդրանքը: Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն`հղում անելով Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ադեբարին:
«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, մենք չունենք այդ հանգամանքները հաստատող փաստեր», – ասել է դիվանագետը: Նշվում է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը նման տեղեկություններ չունի:
Հիշեցնենք, որ Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, փախել է ամուսնուց՝ իր հետ տանելով երկու երեխաներին ու ավելի քան 31 մլն ֆունտ: