Հարավային Կորեայի զինվորականներն իրենց ռադարների էկրաններին չբացահայտված թռչող օբյեկտի շլեյֆ են ֆիքսել: Օբյեկտը թռել է թռիչքների համար փակ գոտիով, ռազմական սահմանագծի երկայնքով, հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
Օբյեկտը ֆիքսվել է 4.5 կմ բարձրության վրա: ՉԹՕ-ն թռել է ռազմական սահմանազատման գծով և անհետացել ռադարների էկրաններից: Մինչ օրս պարզ չէ, ռադարները անօդաչու, ինքնաթիռ, աերոստատ թե պարզապես թռչունների երամ են ֆիքսել:
Ճշտված տեղեկությունների համաձայն պարզվել է, որ չբացահայտված թռչող օբյեկտը վայրի սագերի երամ է եղել: Նրանք անցել են թռիչքների համար փակ գոտիով՝ մոտ 20 թռչնից կազմված երամով: