Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Հայտնի են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական ավտանգության հաքաթոնի արդյունքները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ռազմավարության «Պետությունը՝ որպես պատվիրատու» (e-Gov) ուղղության աշխատանքների շրջանակում ԱՏՁՄ-ն և միության անդամ ArmSec հիմնադրամը նախաձեռնել են Bug Bounty: e-Gov հաքաթոն՝ բացահայտելու եւ մշակելու ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիություններն ու դրանց լուծման հնարավորությունները:

Bug Bounty: e-Gov հաքաթոնն անցկացվել է «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում 6 թիմի (շուրջ 30 մասնագետների) մասնակցությամբ եւ տեւել է 20 ժամ: Պետական համակարգի խոցելիություններ հայտնաբերած լավագույնների եռյակում են NGG, Հայդուկ եւ Bug Hunters թիմերը:

Մրցանակային ֆոնդը կազմում է 2000 դոլարին համարժեք դրամ, որը սահմանել են հաքաթոնի աջակիցներ VXSoft եւ Grant Thornton Armenia ընկերությունները: ԱՏՁՄ անդամ` Grant Thornton Armenia ընկերություն ապահովում է նաեւ պրակտիկայի հնարավորություն:

«Սա թերեւս պետության եւ «սպիտակ գլխարկով» հաքերների համագործակցության` համակարգի տեստավորման ու խնդիրների բացահայտման առաջին նախադեպն է այս ձեւաչափով», – նշում է Սամվել Մարտիրոսյանը:

«Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է աջակցել e-Gov հաքաթոնի իրականացմանը, որի գաղափարը դեռ տարիներ առաջ էր ձևավորվել հայաստանյան ՏՀՏ համայնքում: Այս կարևոր նախագծում ամբողջական տեխնիկական աջակցությամբ ենք հանդես գալիս` տրամադրելով ամպային լուծումներ, ինտերնետ և այլն», – Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Մենք գտնվում ենք հիբրիդային տիպի պատերազմի պայմաններում եւ կարեւոր է հաղթել մարտի բոլոր դաշտերում՝ այդ թվում տեղեկատվական ազդեցության եւ կիբեռանվտանգության ոլորտներում», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Bug Bounty: e-Gov հաքաթոնի շրջանակում ԱՏՁՄ-ի` ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի` ի դեմս տնօրեն Լևոն Պետրոսյանի միջեւ կնքվել է Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու գործընթացներում համագործակցության մասին հուշագիր:

Նշենք, որ Bug Bounty: e-Gov հաքաթոնը անցկացվել է ԱՏՁՄ-ի եւ ArmSec հիմնադրամի կողմից հունիսի 28-ից 29-ը: Հաքաթոնի աջակիցներն են «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը, Ucom, VXSoft, Grant Thornton Armenia եւ 1Guard ընկերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում