Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՌԴ դեսպանի հանդիպումներն «օբիժնիկների» հետ էկզոտիկ երևույթ չէ. կա հստակ նպատակ՝ Պուտինի սեղանին մի քանի տեսակետ պետք է դրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, մեկնարկել է հայ-ռուսական միջխորհրդարանական ձևաչափով հանդիպումը։ Ի՞նչ անելիքներ եք տեսնում այս ձևաչափով աշխատանքների հետ կապված։ Քանի որ խոսքը ՀՀ նոր իշխանությունների, երիտասարդ կադրերի մասին է, ի՞նչ ուղղություններ կառանձնացնեք։

Շատ ենք խոսել այն մասին, որ Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել։ Եթե ընդհանուր հայացք ուղղենք հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, ապա պարզ է, որ Ռուսաստանը շատ ըմբռնումով է մոտենում խնդիրներին։ Առհասարակ, Մոսկվան ժողովրդի կամքին համահունչ պահվածք դրսևորեց հեղափոխության ողջ ընթացքում՝ առանց միջամտելու, իսկ որոշ դեպքերում նաև անթաքույց համագործակցեց ու աջակցեց վերափոխումներին։

Սկզբնական շրջանում մեծ սպասումներ կային, որովհետև սկզբունքորեն, որքան էլ քարոզչական մեքենայով պնդեն, որ դա այդպես չէ, բայց հարցը դրած էր՝ քրեաօլիգարխիկ համակարգի քանդում։ Կազմաքանդումը սկսվեց հեղափոխական ճանապարհով, և անցանք նոր փուլի։ Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, հուզականության, էմոցիաների վրա բազմաթիվ ելույթներ… Այս ամենը պետք է թողնել անցյալում։ Այժմ Ռուսաստանն ասում է՝ դրանք թողնենք անցյալում ու անցնենք գործնական քաղաքականության։ Բայց Հայաստանի քաղաքական դաշտը՝ սկսած Քոչարյանից, վերջացրած մնացած բոլոր փոփոխություններով, դեռևս այդ քաղաքական խժդժություններից դուրս չի գալիս և այդ ամենը վերածում է քաղաքական խառնաշփոթի, ներսի իրավիճակը վերջնականապես կայունացած չէ։ Կառուցվածքային, պետականության կազմավորման փոփոխություններ են լինում, ու չկա այն իրավիճակը, որ մենք հստակ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Սրա շարքում կարող ենք դասել նաև Ռուսաստանի դեսպանի հանդիպումները, տարբեր գործիչների վերլուծությունները, սոցիոլոգիական ու տարբեր ուսումնասիրությունները։ Ռուսաստանը հասկանում է, որ իրականում շատ բան չի փոխվել, փոխվել են դեմքերը, ելույթների հռետորաբանությունը, բայց ծրագրային ու գործնական տեսակետից՝ մնացել ենք համարյա թե հեղափոխության փլատակների տակ, հիմնական կառուցողական մայրուղու վրա չենք հասել, միջանկյալ ինչ-որ վիճակում ենք։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն ուզում է հասկանալ, թե հետագա շարժումն ինչպիսին է լինելու, ինչ զարգացումներ են սպասվում։ Այսինքն՝ Ռուսաստանն ուզում է հասկանալ իրավիճակը, ըստ այդմ՝ որոշի իր շահերն ու հետաքրքրությունները, հասկանա, թե ինչ համակարգ է վերջնականապես ստեղծվելու Հայաստանում։ Ռուսաստանը փնտրում ու մշակում է այն մոդելը, որով պետք է աշխատի Հայաստանի հետ։ Այստեղ երկուստեք շատ հարցեր կան՝ Հայաստանն էլ շատ հարցեր ունի Ռուսաստանին և հակառակը։

Քրեաօլիգարխիկ նախկին համակարգի անճոռնի, վասալային հարաբերությունները, մի կողմից դրա մասին շատ ենք խոսել, բայց մյուս կողմից էլ՝ այս իրավիճակը՝ բոլորովին բավարար չեն։ Ռուսաստանի իշխանությունն ասում է՝ եկեք սահմանենք այն մոդելը, որի վրա պետք է կառուցենք հետագա աշխատանքները։ Ռուսաստանն այդ ուղղությամբ քաղաքականություն է վարում, այդ թվում՝ համաժողովներ, շփումներ, անձնական հանդիպումներ, որը գուցե այսօրվա Հայաստանի քաղաքական ղեկավարությանը դուր չի գալիս։ Բայց դրանք անհրաժեշտ են առավելագույնս ու խորությամբ հասկանալու բոլոր տեսակետները ու դրա հիման վրա շարունակել աշխատանքը՝ թե ՛ տնտեսական և թե՛ ռազմական ուղղությամբ։ Իհարկե, շատ կարևոր է հայ-ռուսական համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում։ Իհարկե, կան անելիքներ, բայց այստեղ այն մարդիկ, որոնք աշխատում են, կարող ենք փայլուն համարել։ Շատ գովելի է, որ այդ ամենի վրա քաղաքական խժդժությունները չեն ազդում, Հայաստանը կարող է ստանալ նորագույն տեխնիկա, որը չունի Ադրբեջանը, և այդ տեխնիկան առավել է, քան արևմտյան զարգացած երկրների բանակներում գոյություն ունեցող սպառազինությունները։ Իհարկե, դա կարող է դուր չգալ մեր հարևան երկրներին, բայց դա իրենց խնդիրն է, որովհետև այս առումով բացարձակ փայլուն համագործակցություն է գնում ու փայլուն աշխատանք է տարվում։

-Դուք խոսեցիք անձնական հանդիպումների մասին, ինչպես հասկացա, խոսքը ՌԴ դեսպանի՝ Քոչարյանի, ՍԴ նախագահի, ընդդիմության ներկայացուցիչների հետ նրա հանդիպումների մասին է։ Եվ փորձագետների մոտ կա տպավորություն, որ ՌԴ դեսպանը հանդիպում է այս իշխանություններից բոլոր, կներեք, «օբիժնիկների» հետ։ Սա ինչքանո՞վ է իրականությանը մոտ։

Հենց այդ պատճառով էլ ես միտումնավոր ընդգծեցի, որ հասարակության նախկին ու ներկա բոլոր շերտերի հետ են այդ հանդիպումները, «օբիժնիկների» ու ոչ միայն, այդ հանդիպումները շարունակվելու են ու հետաքրքիր անակնկալներ են լինելու։ Այդ հանդիպումներն ընդհանուր կոնցեպտի մեջ պետք է դիտարկել՝ առ այն, որ Ռուսաստանի իշխանությունները մշակում ու ստեղծում են այն մոդելը, որով պետք է աշխատեն, գործնական համագործակցություն վարեն նոր Հայաստանի հետ։ Հարցը միայն կադրերի փոփոխությունը չէ՝ սպեկուլյացիաները շատ են՝ իշխանափոխություն, իշխանության հանձնում, նախկին իշխանությունների «պրոյեկտներ»։ Այս ամեն ինչը, ընդհանուր առմամբ, ուժեղ քարոզչության արդյունք է, այդ թվում՝ Ռուսաստանում։ Այդ տվյալները մանրակրկիտ վերլուծվում են ու նվազագույնը երեք-չորս տարբեր տեսակետներից դրվում են ՌԴ ղեկավարի սեղանին։ Խնդիրն այսպես է դրված՝ ստեղծենք մոդել, որով կարող ենք արդյունավետ համագործակցել Հայաստանի հետ։

Իշխանությունները կգան ու կգնան, բայց Հայաստանը մնում է դաշնակից, և Ռուսաստանը չի թողնի, որ Հայաստանի հետ որևէ վատ բան պատահի՝ արտաքին թշնամու կողմից՝ անկախ նրանից, թե ովքեր կլինեն իշխանության։ Ցանկալի է, որ լինեն համագործակցող, խոհեմ։ Մյուս կողմից էլ հասկանալի է, որ գոյություն ունի Մոսկվայի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն, այսօրվա կառավարությունն էլ հասկանում է, որտեղ պետք է սկսի ու վերջանա այդ քարոզչությունը։ Այդ հանդիպումներն էկզոտիկ չեն։ Նախկինում դեսպանները հանդիպում էին միայն իշխանության կամ միայն իշխանությանը գովաբանող ուժերին, նրանց կից գործիչներին, այս ֆորմատն ավելի խորացվելու, զարգացվելու է։ Ես խորհուրդ կտամ ուշադիր հետևել այդ հանդիպումներին, ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է քարոզչական ֆոնի վրա։ Իրենք պետք է հանդիպեն, ծանոթանան բոլոր կարծիքներին, որ Ռուսաստանի ղեկավարությունն էլ առնվազն երեք և ավելի ուղղություններով պատկեր ունենա ու հասկանա՝ հետագայում ինչպես հարաբերվել ՀՀ իշխանությունների հետ։

-Բայց կոնկրետ Քոչարյանը միայն ընդդիմության ներկայացուցիչ չէ, նա նաև Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ է, նրա վերաբերյալ հասարակական կարծիքն էլ միանշանակ դրական չէ, եթե չասենք՝ բացասական։

Բնական է, որ այդ հուզական պահը կա։ Բայց պետք է գործնական ու պրակտիկ հատվածները դիտարկենք։ Բոլորը շատ լավ հասկանում են Քոչարյանի կարգավիճակը, բայց ֆորմալ առումով, դատարանի վճիռ դեռ չկա։ Նա դատարանի կողմից, որպես հանցագործ, հաստատված չէ։ Երկրորդ՝ Մոսկվան, Ռուսաստանի քաղաքական դաշտը շատ լավ հասկանում է Քոչարյանի վիճակը ու նրա շուրջ ստեղծված ամեն ինչ։ Ի դեպ՝ շատ բան արհեստական է ստեղծված, խայտառակ սխալներ եղան և՛ Քոչարյանի դաշտում, և՛ մյուս դաշտում, որոնք ամեն կերպ կատաղի կերպով ամեն հրեշավոր բան կապում են Քոչարյանի հետ։ Շատ նորմալ ու հանգիստ պետք է դիտարկել ամեն ինչ՝ ինչ որ կա, ասել, բայց ինչ որ չկա, չասել։ Փաստը մնում է փաստ, որ Քոչարյանն ամեն դեպքում նախկին նախագահ է՝ վատ կամ լավ, թողնենք մի կողմ։ Նա դատարանի կողմից ճանաչված չէ որպես հանցագործ, աշխատանքի ընթացքում, քիչ թե շատ, նորմալ հարաբերութուններ է ունեցել Ռուսաստանի հետ, բայց կարելի էր այնպես անել, որ քննադատությունների տեղ չտար։ Հիմա նա ստեղծում է քաղաքական բևեռ՝ ստացվում է, թե ոչ՝ թողնենք մի կողմ, բնական է, որ ոչինչ չի ստացվում, որովհետև սարսափելի մեթոդներով է դա արվում։ Իրավաբանությունը խառնել են քաղաքականության հետ, ու այդ ամեն ինչից Ռուսաստանն էլ հիացած չէ։ Եթե քաղաքականություն է, ապա դատական պրոցեսները պետք է ավարտվեին, հետո ուր ուզում էր, կարող էր գնալ։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը աջակցում է, մարդն ուղղակի հայտ է ներկայացրել, ինչ-որ գործողություններ է ծրագրում ու նրա հետ հանդիպումն արգելված չէ։

Կան կուսակցություններ, որոնք այսօրվա դրությամբ Ազգային ժողովում չեն, չեն երևում ասպարեզում, բայց նրանք էլ իրենց դերակատարությունն ունեն, կոնսուլտացիաներ են անցկացնում ու իրենց դերն ունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված։ Հիմա ով Ռուսաստանի հետ թեկուզ նեյտրալ հանդիպում ունենա՝ հակաքարոզչության ալիքը կգա ու կխփի նրանց։ Բայց մտածել, որ եթե մի քանիսին դա դուր չի գալիս, ուրեմն պետք է ոչինչ չանել՝ սխալ է։ Ռուսաստանն իր հետաքրքրությունների ու նախանշած ծրագրերի ուղղությամբ քաղաքականություն է վարում։ Պետք է աշխատանք տանել Ռուսաստանի հետ ու չընկնել էմոցիաների կամ քարոզչական հնարքների մեջ։

-Այսինքն՝ սա չի նշանակում, որ երբ հոկտեմբերին Պուտինը գա Հայաստան, ու Քոչարյանն էլ բանտարկված լինի…

-Գնա ու հանդիպի նրան բանտու՞մ․․․ ո՛չ (խմբ. ծիծաղում է): Պետք չէ նյարդայնացնել, ամեն ինչում գտնում ենք մի բան՝ հեսա այսպես կլինի, հեսա այնպես կլինի։ Ես հիշում եմ՝ հեղափոխության սկզբում այդ նույն ասողները գոռում էին՝ Մոսկվայում և Եվրոպայում, Երևանում, որ հեսա Ռուսաստանը կգա, կտա կջարդի, ռուսական ագենտուրան, ռուսական զորքերը հեսա կգան, կսպանեն, կմորթեն, բայց դա չեղավ, ու ընթացքում նոր բաներ ի հայտ եկան։ Քննադատություն պետք է լինի, ընդհանրապես այդ հարցը չի քննարկվում։ Հայաստանն էլ պետք է ունենա հարցեր Ռուսաստանին՝ դա Ռուսաստանի կողմից միայն խրախուսվում է։ Այդ հարցի շուրջ խոսելն ընդհանրապես լուրջ չէ, արդեն մեկ տարուց ավելի է քարոզչական ինչ-որ բաներով ուզում ենք առաջ գնալ։ Իրականությունը շուռ տալով՝ տեղ չենք հասնի, Ռուսաստանում այդ ամենի վրա նստած ծիծաղում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում