Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Մեկնաբանություններն ավելորդ են

Երևի թե որևէ երկիր չէր կարող իր քարոզչական գերհզոր հնարավորություններով հանդերձ վարկաբեկել Ռուսաստանը Հայաստանի հասարակության աչքին, որքան դա արեցին հենց Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններն իրենց ապաշնորհ քաղաքականությամբ:

Անկախությունից հետո Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունը կարծես թե կառուցված լիներ հատուկ վարկաբեկվելու տրամաբանությամբ, և տարեցտարի այդ իրավիճակը էլ ավելի խորացավ, իսկ վերջին տարիներին ընդհանրապես վերածվեց կատարյալ խայտառակության: 1990-ականների առաջին կեսին հայ-ռուսական փոխհարաբերությունը, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը դեռ տեղավորվում էր քաղաքական տրամաբանության մեջ, Ռուսաստանը դեռ փորձում էր Կովկասում հետապնդել քաղաքական, ոչ թե կայսերապաշտական նպատակներ: Սակայն Ռուսաստանի ներսում նեոկայսեր՝ Պուտինի հաղթանակից հետո վերջնականապես վերացան Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վերջին ծվենները, և Ռուսաստանն անցավ կայսերապաշտության դասական դրսևորումների՝ չհասկանալով մի պարզ բան, որ ժամանակակից աշխարհում դասական կայսերապաշտությունն ապագա չունի և պետք է ազդեցության գոտիներ ձեռք բերել գրավիչ առաջարկներով, փոխշահավետ տեխնոլոգիաներ ներդնելով: Բայց քանի որ այդ ամենը գիտակցելու ունակ էլիտա Ռուսաստանի իշխանական համակարգում չկա, Ռուսաստանի ռազմավարությունը վերածվեց ավարառության, ինչն էլ Կովկասում փշրեց Ռուսաստանի հանդեպ վստահության վերջին բաստիոնի՝ Հայաստանի հասարակական կարծիքի հիմքերը:

Ներկայումս միգուցե Հայաստանում կրկին ամենավստահելին համարվում է Ռուսաստանը, բայց դա արդեն հարաբերական առավելություն է, որն անշեղորեն գնում է դեպի նվազման, հատկապես երիտասարդ սերնդի մոտ: Իրավիճակը է՛լ ավելի խորացրեց այն, որ սրընթաց դեգրադացիա էր տեղի ունենում նաև Հայաստանի իշխանական համակարգում, և այդ համակարգը Ռուսաստանի համար ոչ թե հանդիսանում էր յուրօրինակ թեստ ռուսական քաղաքականության արդյունավետության չափման համար, որով Երևանից ազդակներ կգնային Ռուսաստանի այս կամ այն արածի վերաբերյալ, այլ պարզապես իր լիակատար ենթակայությամբ համակարգը է՛լ ավելի բթացրեց ռուսական զգացողությունների համակարգը և դրա անզգայացումը դարձրեց գրեթե անշրջելի: Այդպիսով Ռուսաստանը վերջնականապես կորցրեց չափի զգացումը Հայաստանի հանդեպ հարաբերություններում, իսկ Հայաստանի իշխանությունն էլ պարզապես այդ ամենը չափելով ընդամենը սեփական իշխանության պահպանման պրիզմայով՝ նպաստեց Ռուսաստանի լիակատար սահմանազանցությանը:

Այսպիսով, մենք այսօր ունենք հայ-ռուսական մի հարաբերություն, որն ըստ էության չի համապատասխանում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հասարակությունների և պետությունների շահերին ու բավարարում է ընդամենը էլիտաների փառասիրությունը և նեղ իշխանական շահը: Այդպիսի պարագայում, իհարկե, Հայաստանի հասարակությանն այլ բան չի մնում, քան մեկընդմիշտ հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ռազմավարական հարաբերությունից: Եվ փաստացի, եթե մենք գործ ունենք ներկայիս որակներով Ռուսաստանի հետ, ապա այդ քայլին պետք է դիմել անհապաղ: Սակայն խնդիրն այն է, որ մենք չենք կարող ընդհանրապես անտեսել ռուսական գործոնը թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանում, որը հայ-ռուսական հարաբերության խորագույն դեգրադացիայի տարիներին Հայաստանում ձեռք է բերել հսկայական տիրույթներ, որոնք եթե ամբողջությամբ դրվեն դեստրուկտիվիզմի ռեժիմում, կարող են իրավիճակն ուղղակի դարձնել պայթյունավտանգ: Իսկ կայսերապաշտական մտածողությամբ ողողված ռուսական իշխանական էլիտան րոպե անգամ չի վարանի Հայաստանում եղած ռեսուրսը դեստրուկտիվ ռեժիմի անցկացնելու հարցում, եթե Հայաստանը ռազմավարական վերանայումների ենթարկի Ռուսաստանի հետ հարաբերությունը: Բայց Հայաստանն այլ ելք չունի էլ, քանի որ այդ հարաբերությունն արդեն Հայաստանի անվտանգությանն է սպառնում ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ, այլ նույնիսկ արդեն երևի թե երկարաժամկետ առումներով:

Այսինքն՝ մենք այդ իմաստով կանգնած ենք իսկապես դժվարին և նույնիսկ փակուղային իրավիճակի առաջ: Մի կողմից՝ հասկանում ենք, որ ռուսական գործոնն արդեն մաշում է հայկական պետականության պոտենցիալը, մյուս կողմից՝ բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական կապանքներով մենք վերջին տարիներին կապկպվել ենք Ռուսաստանի կողմից և չենք կարող մեզ ճկունություն թույլ տալ: Վերջին հաշվով, ռազմավարական առումով, Ռուսաստանի հետ հարաբերության խզումը չի կարող ինքնանպատակ լինել: Ավելին՝ պարզապես անմտություն կլինի հրաժարվել այդպիսի հզոր տարածաշրջանային տերության հետ հարաբերությունից: Բայց Հայաստանին պետք է հարաբերության այլ որակ, և Ռուսաստանին էլ է դա պետք, քանզի ներկայիս որակը ռուսների հանդեպ հակակրանքից բացի, որևէ լավ նստվածք Հայաստանի հասարակության մոտ չի թողնում: Հայաստանին պետք է Ռուսաստանի հետ հարաբերության արդիական համակարգ, որը հիմնված լինի փոխշահավետ հանրային, ոչ թե իշխանական գործարքների վրա: Հայաստանում և Ռուսաստանում առաջիկա տարիներն ընտրական են, և հարցն այն է, թե արդյո՞ք դրանք ինչ-որ բան կարող են փոխել մտածողության, պատկերացումների, ռազմավարության և մարտավարության առումով: Առայժմ, եթե անկեղծ լինենք, ակնհայտ է, որ այդ ասպարեզում փոփոխության սպասումներն իզուր են: Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում իշխանական էլիտաների գլխավոր խնդիրը վերարտադրությունն է, և ավելի լայն ու ընդգրկուն նպատակներն ու կարգախոսները առայժմ կրում են զուտ դեկլարատիվ-քարոզչական բնույթ: Հետևաբար վերարտադրության դեպքում հայ-ռուսական վտանգավոր հարաբերությունները կշարունակեն իրենց ավերիչ ընթացքը թե՛ կրթական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնագավառում:

Թվում է, թե ռազմական ոլորտը բացառություն է, սակայն այստեղ էլ բավական խորհրդանշական պետք է լինի վերջերս Ռուսաստանում արձանագրված իրողությունը, երբ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվում էր ինքն իր երկրի արտադրած տանկերը գնելուց: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում