Չբացահայտված օբյեկտը ընկել է և պայթել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայից 12 կմ հյուսիս-արևելք, հաղորդում է In-Cyprus.com-ը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ի գիշերը, տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան:
Ականատեսների վկայությամբ, նրանք երկնքում լուսարձակում են տեսել, որից հետո լսել են մի քանի պայթյուն:
Լրագրող Հուսեյն Էքմեքչին դեպքի վայրից լուսանկարներ է հրապարակել Facebook-ի իր էջում: Տղամարդը պնդում է, որ անհայտ օբյեկտի բեկորների վրա ռուսերեն գրություններ կան: Էքմեքչին գտնում է, որ Կիպրոսում կարող էր ընկնել C-125 հրթիռն այն բանից հետո, երբ ի պատասխան Իսրայելի հարվածի Սիրիան ակտիվացրել է իր հակաօդային պաշտպանության համակարգերը:
Կիպրոս կղզին գտնվում է Միջերկրական ծովում, Սիրիայի հարևանությամբ: