Wednesday, 24 04 2024
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Տաթևիկի պլանը դրսից լոուքոսթերներ բերելն ու հայկական ավիացիան վերջնականապես կազմաքանդելն է. Նա պետք է հրաժարական տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ավիացիոն խորհրդատու Նավասարդ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանի կառավարությունը կարծեք թե հակված չէ ունենալ ազգային ավիափոխադրող, անկախ այն հանգամանքից, որ փորձագիտական հանրությունը տեսնում է դրա անհրաժեշտությունը ազգային անվտանգության տեսանկյունցի։ Ես գիտեմ, որ Դուք այդ նպատակով մի քանի անգամ հանդիպել եք քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ։ Ինչ են տվել այդ հանդիպումները։

-Իր նշանակումից մեկ շաբաթ հետո ես ու իմ թիմակիցը գնացինք և հանդիպեցինք իր հետ։ Հանդիպմանը հասկացանք, որ նա նոր է, չի տիրապետում ոլորտին, քանի որ ասում էր գնացեք ու մրցակցեք «Աերոֆլոտ»-ի հետ։ Ասում էր, որ պետությունը չպետք է աջակցի, որ պետք է հավասար դաշտ ստեղծվի։ Ես էլ հակադարձեցի, թե դա նույնն է, թե ասեք Փյունիկը գնա ու Մանչեստր Յունայթեդի հետ հետ ֆուտբոլ խաղա, պարզ չի արդյունքը։ Հանիպումից անմիջապես հետո հետո մենք ստեղծեցիքն նախաձեռնողների թիմ, որը ունակ էր ստաղծելու և շահագործելու ազգային փոխադրող: Հետո մեր թիմակիցներից 4-ը, այդ թվում ես, մասնակցեցինք ՏԿևՏՏՆ-ում ստեղծված ավիացիա զարգացման նպատակով ստեղծված խմբի աշխատանքներին, արդյունքում նոյեմբերի կեսերին մշակեցինք մի զեկույց՝33 էջի վրա, որն էլ ցավոք այդպես էլ ոչ մեկ չկարդաց…Դեկտեմբերին հրավիրեցինք Airbus կոնցեռնի և հայտնի Aercap Վարձակալի տարածաշրջանային տնօրեններին, ծանոթացրեցինք Տաթևիկի հետ, որն իր հերթին հանդես բերեց իր երկրի հնարավոր տեղական փոխադրողի նկատմամբ բացարձակ չաջակցող անտրամաբանական մոտեցում, որից հյուրերը մեղմ ասած զարմացաց մնացին: Մենք շարունակեցին Ազգային Փոխադրող(ԱՓ) ստեղծելու մեր ծրագիրը, Կազմեցինք Արմէյր նախաձեռնող թիմի Բիզնես Տեսլականը, հատուկ Տաթևկի համար (քանի որ ինքը Հայերեն չի կարդում) թարգմանեցինք անգլերեն և տրամադրեցինք իրեն: Հետո ցանկացավ մանրամսան հաշվարկներով Բիզնես Պլանը: Դա էլ 49 էջի վրա անգլերեն ուղարկեցինք իրեն: Վերջում փետրվարի 17-ին մեզ հրավիրեցին հանդիպման և բանավոր մերժեցին: Պատճառաբանումները հետևյալն էին՝ ձեր նախատեսած 5M$ բյուջեն քիչ է start-up ավիափոխադրող ստեղծելու համար, պետք է գոնէ 30M$ ?? (սա մեր թիմի կարծիքով անտրամաբանական մեծ թիվ է, առանց որևէ հաշվարկի), և երկրորդ՝գնացեք և ավելի մանրամասն հաշվարկով ներկայացրեք…ասեցին նաևէ մենք ձեր մասին ենք մտածում՝ որ չսննկանաք (մեր համար դա նույնպես անըդունելի հնացած չէ ասելու ձև է):

Այսինքն Դուք ցանկանում եք Ձեր նախաձեռնությամբ ազգային փոխադրող ստեղծել, սակայն Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դե՞մ է դրան։ Կարո՞ղ ենք ասել, որ քաղավիացիայի ղեկավարը հակված չէ ունենալ ազգային փոխադրող։

-Այո դուք ճիշտ նկատեցիք, ոլորտի ղեկավարը հակված չէ ԱՓ ստեղծելուն։ Նա տարված է լուքոսթրներ Հայաստան բերելու իր Գոբլի ծրագրով, վստահ ասում է դրանով կպահպանի Ավիացիան:

-Իսկ կոնկրետ Տաթևիկ Ռևազյանը ի՞նչ հակափաստարկներ ներկայացրեց մերժելով Ձեր առաջարկը։ Ինչու Հայաստանը չպետք է ունենա ազգային փոխադրող։

-Նա չի ասում այդպես, որ հիմա գնաք իրեն հարցնեք, կասի՝ վայ չէ, Նավասարդը ինձ ճիշտ չի հասկացել, իհարկե ԱՓ ստեղծել ուզում եմ (ճապոնացիների փիլիսոփայությամբ չէ-ն ասում են հետևյալ կերպ՝ այո, իհարկե, դուք ճիշտ եք, բայց…), մեզ մերժեց կարելի է ասել առանց լուրջ փաստարկների։ Նա մեզ գրավոր չի մերժել, այլ բանավոր՝ի պաշտոնէ ինքը ընդհանրապես իրավունք չուներ փոխադրողից պահանջել մանրամասն հաշվարկներով ԲՊ, դա իր գործառույթը չէ, ուղղակի դա փաթեթավորվեց մեր թիմի մասին մտածելու ազնիվ մղումով:

Մենք մասնագիտորեն հաշվարկել էինք 5 միլիոն դոլարի բյուջե՝ երկու օդանավ լիզինգով բելերու համար, որոնցից յուրաքանչյուրի շուկայական արժեքը 30 միլիոն դոլար էր, առաջին տարում թռիչքային անձնակազմերի ուսուցման ծախսերը, տեխնիկական սպասարկման համալիր ծախսերը, և շատ այլ ծախսեր: Հետո երբ օդանավերը սկսեն շահագործվել, իրենք ամսեկան մեծ հասույթներ են գեներացնում, և ԱՓ-ն այդ գումարները նորից ներդնում է ԱԹ-ի մեջ՝ մինչև սկզբնական կայացման ծրագիրը իրականանա՝ մոտ 3-5 տարի:

Ուզում եք ասել, որ Տաթևիկ Ռևազյանը իրականում շահագրգռված չէ Ազգային փոխադրող ունենալու հարցում

-Այո։ Ես վստահ եմ, որ Վարչապետը տեղյակ չէ, թե ինչ է անում Տաթևիկ Ռևազյանը, իրեն ներկայացրել են, որ այդ աղջիկը բավական գիտելիքներ ունի ավիացիայի նման բարդ ոլորտը ղեկավարելու համար:

Իր վերջին հարցազրույցում նա հպարտ կեցվածքով հայտարարում է ավիացիայի ոլոտում իր հեղափոխական քայլերի շարունակությունը, որ պետք է լոուքոսթերներ բերի Հայաստան, որ դա կարող է մինչև 15 տարի տևել (մեր թիմակիցներից մեկը facebook-ում գրել էր՝ էշ մի սատկի գարուն կգա), ասում է, որ գնալու է 2-րդ անգամ բանակցելու Ryanair-ի Chief Commercial Officer-ի (CCO)-հետ, նաև պետք է հանդիպի Easy Jet-ի CCO-ի և Wiss air-ի հետ։ Գնացեք և հարցրեք նախկին ՔԱԳՎ ղեկավար Դմիտրի Ատբաշյանին, ում հետ ցավոք ես չեմ աշխատել, արդյո՞ք ինքը կհամաձայնվեր գնալ Եվրոպա և վարեր կոմերցիոն բանակցություններ լոուքոսթերների փոխտնօրենների հետ։

Բայց Տաթևիկն իր անվերջանալի անիմաստ գործուղումները հանրությանը հրամցնում է կեղծ ժպիտով և լոուքոսթերներ բերելու իր անիրականանալի խոստումներով`կարևորը ապահովվում է իր գործուղումների իբր դրական արդյունքների հայտարարագրումները և հետագա պաշտոնավարման շարունակելիությունը։ Բայց մեկը պետք է նրան ասի՝ Տիկին Ռևազյան հերիք է թոզ փչես հանրության աչքերին, հերք է վերջ տուր քո անհեթեթ ու ոչ մասնագիտական գործելավոճին, գնա վարչապետի և ներկայացրու իրականությունը և քո հրաժարականը։ Իմ խորին համոզմամբ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի հայրենասեր օդաչուական կադր, ով կկարողանա համախմբել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առողջ կադրերին և իրականացնել ՔԱԿ-ի հիմնական գործառույթը`վերահսկողությունը թռիչքային անվտանգության նկատմամբ։ Ինչ է արել Տիկին Ռևազյան `իր պաշտոնավարման ժամակակ՝ դրսևորել է ղեկավարին ոչ հարիր կառավարում, ոչ թիմային աշխատանք, գործից ազատվել են 3 բազմափորձ կադրեր, ցավով նշեմ, որ 4րդը համընկավ Տաթևիկի պաշտոնավարման հետ երբ կյանքից հեռացավ վերջին տարիների ըստ իս լավագույն մասնագետը, նախկին բազմափորձ և շատ հարգված օդաչու Սերգեյ Խառատյանը, նշված մարդիկ ապահովում էին ՔԱԿի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը, մնացածների մեծ մասն էլ այժմ ատամները կրճտացնելով դեռ շարունակում են պաշտոնավարել, ինչքան դա կշարունակվի չգիտեմ…

Հայ օդաչուական կազմի տվյալները մենք ուսումնասիրել էինք դեռևս անցած տարի, որ հմուտ օդաչուների տարիքային ցենզը մոտենում է ավարտին, լավ գիտեինք, որ պետք է փորձեինք հնարավորինս շուտ օգտագործել իրենց ունակությունները, և նորերին սկսել հավաքագրել և կրթել այս տարվանից։ Մենք ունենք թռիչքային կադրերի սով, մոտ 100 հայ օդաչուներ աշխատում են արտերկրներում, Տաթևիկի տեղական փոխադրողների ստեղծվելուն դեմ ոչ հայևանասիրական քաղաքականությունը հանգեցրեց ևս 5 հայ օդաչուների Հայաստանը լքելու և դրսում աշխատելու մտքին։ 2020-ի կեսերինն էլ կունենանք տարիքային օդաչուական կադրերի դեմոգրաֆիկ սով։ Օդաչուներն են ովքեր ապահովում են օդանավերի թռիչքը, որոնց թևերի վրա է զարգանում ավիացիան, այս աքսիոման վստահ եմ Տաթևիկը չգիտի, և ՔԱԿ-ը ղեկավարում է որպես սովորական տուրիստական գործակալություն։

Ստեղծված իրավիճակում ինչ լուծում եք տեսնում, Տաթևիկ Ռևազյանի հրաժարականից բացի, քանի որ նշեցիք, որ մեր պրոֆեսիոնալ կադրերը դուրս են գալիս համակարգից։

-Ես ինքս լինելով ընդամենը տնտեսագետ, քաջածանոթ եմ այս ավիացիոն թեմային, վարչապետը վերջին հանդիպմանը անկեղծորեն զարմացավ, ասելով ավիացիայում ամեն ինչ կարգին է, բայց տեղական փոխադրողներ դեռ չեն ստեղծվում։ Կարծում եմ պատճառը Տաթևիկի նման «մասնագետ» կադրերն են, ով իր սիրելի Դանիայից բերել է մի քանի հոգու, մեկին ինձ հասած լուրերով պետական բյուջեի հաշվին ուղարկել է Սինգապուր սովորելու, մյուսները ՔԱԿ-ի եղած հայ կադրերի համար կարդում են վաճառքի network development, որը ավիաընկերությունների գործառույթ է, իմ համար էլ ուղակի ծիծաղելի է։ Մեր երկրում ցավոք դեռ չկան արհմիություններ, իմ հաջորդ գործունեությունը երևի ծավալեմ այդ ուղղությամբ։ Չտիրապետելով այլ ավիացիոն կադրեր ունենալու թեմային և դրանց անհրաժեշտությանը, ըստ ավիացիան զարգացնելու մասնագիտական պլանի, որն էլ իր հերթին դեռ պետք է ստեղծվի, փոխանակ նշված անհրաժեշտ ավիացիոն կադրերի ուսուցմանը մեր հայկական ռեսուրսներով կազմակերպի, բերում է դանիացի կադրեր, որոնք դասախոսում են։ Բայց չէ որ այդ ամենի համար գոյություն ունի ավիաուսումնական կենտրոն, որի դասախոսները նրա բերած կադրերին կդասախոսեն, բյուջեի գումարներն էլ УТО-ի վրա ծախսի, ոչ թե օգտվի առիթից, որ չկան արհմիություններ։

Իմ փորձից կարճ մի բան պատմեմ` 2004 թվականին Իբերիա Իսպանական ավիափոխադրողի փոխնագահի հետ իր գրասենյակում նստած ենք, մեկ էլ ընդունարանում ձայներ լսեցինք, հետո դուռը շատ կոշտ ձայնով հրվելով բացվեց և ներխուժեց Իբերիայի արհմիությունների խորհրդի նախագահը և զայրացած դեմքով շարժվեց դեպի հիերարխիայով Իբերիայի 2րդ պաշտոնյայի գրասեղանը։ Փոխարենը վրդովվելու, ինքը Իգասիո Դիեսը արագորեն թռավ իր տեղից և դիմավորեց արհմիության նախագահին իր գրասենյակի մեջտեղում։ Իրենք ինչ որ բաներ իսպաներեն քննարկեցին, և անկոչ հյուրը լքեց գրասենյակը։ իսկ Իգնասիոն ինձ պատմեց, որ ամեն ինչ նորմալ է, որ այդպես գրասենյակ ներխուժելու իրավունք ունի Արհմիությունների նախագահը, որ ինչ որ օդաչուի հետ կապված խնդիր է եղել, և ինքը խոստացավ անպայման լուծում տալ։ Այս սենց են առաջատար երկրներում վերաբերվում իրենց ավիացիոն կադրերին, մանավանդ օդաչուներին, դրա համար էլ ունեն Իբերիայի նման ուժեղ ազգային փոխադրող և բազմաթիվ այլ տեղական փոխադրողներ։

Կրկնում եմ, Տաթևիկի պլանը դրսից լոուքոսթերներ բերելն ու վերջնականապես կազմաքանդելու է հայկական ավիացիան, և Հայաստանը իր հազարամյա պատմությամբ և մշակույթով դասվելու է Միկրոնեզիայի, Տուվալուի, Լիբերիայի, Գվինեա Բիսաուի և Բարբադոսի անփառունակ շարքին`ովքեր չունեն տեղական ավիափոխադրող։ Քանի դեռ ուշ չէ պետք է վերջ դնել այս «Գոբլի» պլանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում