Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Սևանից բաց թողնվող ջրի առումով մտավախություն չունեմ

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով ջրային ոլորտի խնդիրներին է անդրադառնում հանրապետությունում  այս համակարգի ամենամեծ գիտակ Գեորգի Գևորգյանը:

Գյուղատնտեսության ոլորտում կառավարության ամենակարևոր քայլը պետք է լինի  «հող ու ջրի  ազգային ծրագրի» ընդունումը: Ոլորտի զարգացման առաջին նախապայմանը դա է, որովհետև մեր բուսաբուծական արտադրանքի 80%-ը ստացվում է ոռոգելի հողերից: Սովետական տարիներին Հայաստանը նման ծրագիր ունեցել է:  Այն ժամանակ ոռոգվում էր 273.4 հազար հա հողատարածք, և նախատեսվում էր  ոռոգելի դարձնել ևս  210 հազար հա: Դա լուծելի խնդիր էր ու է, քանի որ հանրապետությունում գոյացող  7-10 մլրդ խմ ջրերից օգտագործվում է հազիվ 2 մլրդ-ը, որից 1.2 մլրդ-ը՝ ոռոգման նպատակով (մնացածը՝ խմելու, արդյունաբերության մեջ ու կենցաղում): Հողերը ոռոգելու համար մեր ունեցած ջրի պաշարներն առայժմ «անսահմանափակ» են: Այդ պաշարները կուտակելու, խնայելու նպատակով ժամանակին հանրապետության տարածքների համար կազմել եմ 108 փոքր ու միջին ջրամբարների կառուցման նախագծեր:  Սրանցում միասին վերցրած հնարավոր կլինի կուտակել շուրջ 1 մլրդ խմ ջուր: Որպես հետևանք կարելի կլինի ոռոգելի դարձնել ևս 100.000 հա անջրդի հող՝ միաժամանակ բարձրացնելով ոռոգվող տարածքների ջրապահովվածությունը:  Այդ ջրամբարներից յուրաքանչյուրի կառուցման համար կատարվել են  հաշվարկներ,  որ ժամանակին վարչապետների առաջարկով երկու անգամ թարմացվել են, բայց արդեն վերանայման կարիք ունեն:

Հանրապետությունում ոռոգվող հողերի հաշվառում չի իրականացվում: Չկա մարմին, որը պատասխանատու է դրա համար: Ջրտնտպետկոմի տվյալներով՝ ունենք 97 հազար հա ոռոգելի հող: Կոմիտեում հաշվառում են  միայն ՋՕԸ-երի կողմից սպասարկվող տարածքները: Բայց 55 հազար հա էլ ոռոգվում է տնտեսությունների սեփական աղբյուրների հաշվին և ոչ մի տեղ չի արձանագրվում: Օրինակ՝ միայն Մարտունու շրջանի Վարդենիկ համայնքն ունի 1400 հա ոռոգելի հող,  որը ոչ մի փաստաթղթում չի երևում: Պետք է ստեղծել մարմին, որը պատասխանատու կլինի  եղած ոռոգելի հողային ֆոնդի ու ջրի ծախսի համար:

Տարիների ընթացքում էլեկտրաէներգիան թանկացավ, և արդյունքում պոմպակայանների զգալի մասը դադարեց աշխատել: Որպես հետևանք Իջևանի տարածաշրջանում 14 պոմպակայանների «դադարով» այդտեղ շուրջ 5 հազար հա չի ոռոգվում: Դրա համար դեռ 2006թ. կազմել ենք  տեխնիկա-տնտեսական հիմնավորում:  Շուրջ 20 տարի է՝ նախագահ, վարչապետ, մարզպետ, գյուղապետ փոխվելուց կայուն պարբերականությամբ այս հողերի ոռոգման հարցը բարձրացնում են, կանչում են, քննարկում ենք հնարավորությունները, առաջարկում են հաշվարկներ ներկայացնել, ու այդքանով վերջանում է: Հեղափոխությունից հետո հերթական անգամ ինձանից ուզել են եղած խնդրահարույց հարցերն ու առաջարկվող լուծումները: Ներկայացրել եմ…

Դեբեդի ավազանում 18 պոմպակայանները «կանգնեցնելու»  պատճառով անջրդի դարձավ 6 հազար հա:  Սրանք ամբողջական ոռոգելի դարձնելու  համար էլ ենք կազմել տեխնիկա-տնտեսական հիմնավորում: Ընդ որում, մշակված ծրագրերով  երկու դեպքում էլ հողերը դառնում են ոռոգելի, իսկ ցածր նիշում կառուցվում է հիդրոէլեկտրակայան, ձմեռվա ազատ հոսքի ջրերը աշխատեցնելով ստացվում է 30-40 մլն կվտ հոսանք:  Մինչդեռ հիմա այդ տարածքները չոռոգելով մենք երկու ջրավազաններում ոռոգման սեզոնին մոտ 80 մլն խմ ջուր նվիրում ենք հարևաններին:

Վայոց ձորում երկու խոշոր ինքնահոսներ կառուցելով՝ 10 հազար հա դարձավ ոռոգելի: Բայց այստեղ էլ Հերհերի ջրամբարում կուտակվող 29 մլն խմ ջուրը չենք օգտագործում: 10-15 մլն դոլարի նեդրումով այստեղ կկառուցվի  29 կմ-անոց ջրատար, Սևանի ջուրը, որ տալիս ենք Վայոց ձորի հողերի ոռոգմանը, էլ չենք վերցնի Եղեգիսից, այլ կօգտագործենք Հերհերի ջրամբարինը: Իսկ Եղեգիսից վերցվող ջուրը «կմղվի» Սևան, որի արդյունքում լճի մակարդակը կբարձրանա ավելի քան 2սմ-ով (յուրաքանչյուր սմ-ն 13 մլն խմ է):

Չենք կարողանում օգտագործել սահմանամերձ Ջողազի ջրամբարի ջրերը: Այնտեղ կառուցել ենք 20 կմ-անոց ինքնահոս համակարգ, շնորհիվ որի  1100 հա հող Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի հողերը ոռոգվում են:

Մեղրիի տարածաշրջանում 7 հազար հա ոռոգելի հողերի ինքնահոս ոռոգման հարցերը լուծվել են, մնում է, որ Լիճքում փոքրածավալ արհեստական ջրամբար կառուցվի, որպեսզի ամռանը Մեղրիի գետի ջրերը նվազելիս ջրամբարի ջուրն օգտագործվի:

Այսքանով հանդերձ՝ ոլորտում բազում լուրջ խնդիրներ կան ինքնահոսների անցման և ջրային ռեսուրսների բաշխման հետ կապված:

Արագածավանում վերջերս ճանապարհ էին փակել՝ պայմանավորված օգտագործվող ջրի քանակների ու դրանց վճարների հետ: Այդտեղ ոչ թե գերնորմատիվային քանակների խնդիր է, ինչպես պնդում էին,  այլ ոռոգման ռեժիմի: Դեռևս  1970- ականներին հաշվարկել ենք ոռոգման ռեժիմները: Գոյություն ունեն ոռոգման ռեժիմներ՝ սկսած 5-ից մինչև 95%:  Սա ցույց է տալիս, թե բույսի պահանջի որ մասն ենք կարողանում բավարարել: Հիմա մենք ջուրը տալիս ենք 50% ջրապահովվածության համար: Մասնագիտորեն ասած՝ ապահովում ենք դաշտային սահմանային խոնավունակության 50%-ը, բայց «պատմականորեն ոռոգվող» հողերի:

Վերջին տասնամյակներում յուրացված ոռոգելի հողերը, որ գտնվում են Արզնի Շամիրամի, Թալինի ջրանցքի սպասարկման հատվածում, հիմնականում հրաբխային խարանների վրա են, ունեն մեծ ջրանցիկություն և առաջացնում են լուրջ խնդիրներ: Սրանց դեպքում  պետք է այլ՝  75% ջրապահովվածության ռեժիմ: Քանի որ սեփականաշնորհման ժամանակ մի շարք մասնագիտական հարցեր աչքաթող են արվել,  հիմա ոռոգման առումով լուրջ խնդիրներ են առաջանում: Նույն Արագածավանի տարածաշրջանում ակոսի երկարությունը 50-60 մետրը չպետք է գերազանցի: Մինչդեռ ակոսն անում են 300-400 մետր ու ջրի հսկայական կորուստներով հանդերձ չեն կարողանում հողերը ոռոգել: Արագածի դեպքերն ընդամենը չիմացության արդյունք են, ու քանի որ չկա մասնագետ, որ այդ ամենը բացատրի, ամեն ինչ գնալով խճճվում է: Ոռոգման վերաբերյալ ուսուցումներ  պետք է կազմակերպել:  Գոնե ջրբաշխների: Մի ժամանակ նման քայլ արվեց, բայց կիսատ մնաց:

Հանրապետության 273.4 հազար հա ոռոգելի հողերը սպասարկվել են 21 հազար կմ երկարության ոռոգման միջտնտեսային և ներտնտեսային ցանցերով, որից 17 հազարը ներտնտեսային է:  Այս ցանցերը ծախսերի, մասնագիտական սպասարկման ու մեխանիզմի շահագործման առումով լուրջ խնդիրներ ունեն:  Գրեթե ամբողջությամբ շարքից դուրս եկած վիճակում են: Տարբեր պատճառներով համակարգը քայքայվել է, ու կորուստները օր օրի մեծանում են: Բայց պետք է հստակ տարանջատենք ոռոգման ցանցի և դաշտի կորուստները: Կորուստը միայն ոռոգման ցանցում է, որ ավելի քան 50% է:  Դաշտում սխալ ոռոգման տեխնիկայի կիրառման հետևանքով առաջացածը կորուստ չէ: Համակարգի այս վիճակը նաև մասնագետների բացակայության հետևանք է: Հանրապետությունում դեռ կան մասնագետներ, որոնց համակարգ վերադարձնելով կարող ենք իրավիճակը փրկել: Աշխարհում, «թերևս բացի մեր հանրապետությունից», հիդրոտեխնիկների մեծ պահանջարկ կա, ու մեր մասնագետներին տանում են: Այդ ուղղությամբ պետք է մտածել:

Սևանից բաց թողնվող ջրի առումով մեծ մտավախություն չունեմ: Կառուցել ենք Արփա-Սևան  և Որոտան-Արփա թունելները: Որոտան-Արփան Սպանդարյանի ջրամբարի 273 մլն խմ-ից 165-ը պետք է տեղափոխվեր Կեչուտի ջրամբար, այնտեղից էլ՝ Սևան: 29 կմ-անոց թունելը շահագործվում էր, հիմա… չգիտեմ: Արփա-Սևան 48կմ-անոց թունելը պատրաստ է: Միևնույն է՝ մենք Սևանի մակարդակը 6 մետրից ավելի բարձրացնել չենք կարող:  Արդեն 3 մետր բարձրացել է: Եթե հասնում ենք այդ նիշին, դրանից հետո, եթե Որոտանի ու Արփայի ջրերը, որ համատեղ շուրջ 500 մլն խմ են, տեղափոխենք Սևան, այդտեղ տրանսֆորմացիա անենք, կարող ենք բաց թողնել՝ օգտագործելով ոռոգման համար: Պարզապես սրտացավ մասնագիտական վերաբերմունք է պետք հատկապես Արփա-Սևան թունելն աշխատեցնելու առումով:

Պետք է մտածել նաև Որոտանի ջրերը Սևան տեղափոխելու ուղղությամբ: Մինչդեռ այսօր Տոլորսի ջրամբարի 80 մլն խմ-ն, Սպանդարյանի ջրամբարի 273 մլն խմ-ն էլ հետը, «նվիրում ենք» հարևաններին, որ իրենց արտերը ոռոգեն:

Ստիպված եմ կրկնել. մասնագետներ են պետք, որ խնդիրը հասկանան, մասնագիտորեն ու սրտացավ ներկայացնեն որոշում կայացնողներին, որից հետո արդեն հնարավոր է, որ համակարգում  վերաբերմունքի առումով իրավիճակ փոխվի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում