Երգչուհի Նինո Կատամաձեն հեռացրել է իր հաղորդագրությունը Facebook-ից, որտեղ նա հայտարարել էր, որ հրաժարվում է Ռուսաստանում համերգներից:
Կատամաձեն հաղորդագրություն էր տարածել հունիսի 30-ին: Ներկայում երգչուհու հաղորդագրությունը «անհասանելի է»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ծաղրել է Կատամաձեի այդ որոշումը: