Սևծովյան նավատորմի ուժերը սկսել են հետևել ամերիկյան «Քարնի» ականակրին վերջինիս՝ Սեւ ծով մուտք գործելուց անմիջապես հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:
Նշվում է, որ ականակրի գործողությունները վերահսկելու են «Սմետլիվի» պահակային նավը, ինչպես նաև էլեկտրոնային և տեխնիկական միջոցները:
Կենտրոնի տվյալներով՝ «Քարնի» ականակիրը մուտք է գործել Սև ծովի ջրեր հունիսի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 19.20-ին:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Սև ծովում ամերիկյան ականակրի գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 21 օրը:
Համաձայն Միացյալ Նահանգների Վեցերորդ նավատորմի կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Քարնին» պետք է մասնակցի Sea Breeze 2019 ռազմածովային վարժանքներին, որոնք կմեկնարկեն հուլիսի 1-ին: