Վրաց երգչուհի Նինո Կատամաձեն հրաժարվել է հանդես գալ Ռուսաստանում՝ Թբիլիսիում հակառուսական ակցիաների ֆոնին: Այս մասին երգչուհին հաղորդել է Facebook-ում:
Նրա խոսքերով, «Usadba.Jazz» փառատոնում ելույթը կլինի վերջինը, որից հետո նա այլևս Ռուսաստան չի մեկնի:
Երգչուհին նաև աջակցել է Վրաստանում բողոքի ակցիայի մանակիցներին: Նա միացել է երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի պահանջին:
Մեկնաբանություններում որոշ բաժանորդներ քննադատել են Կատամաձեին Թբիլիսիում հակառուսական հանրահավաքների սկսվելուց երկու օր անց Ռուսաստանում ելույթ ունենալու համար: