Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

1974 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 2500 ռուբլի շահած ուսանողին Հրազդանի կիրճում սպանել ու թալանել էին նրա ընկերուհին ու վերջինիս գաղտնի սիրեկանը

1974 թվականի մայիսի վերջին Հրազդանի կիրճում հայտնաբերվեց մի երիտասարդի դիակ: Քիչ հեռու՝ գետնին փռած թերթի վրա, ուտելիքի մնացորդներ կային, տարածքում թափված էին գինու ջարդված շշեր ու ջարդված բաժակներ: Երիտասարդը Հրազդանի կիրճում հավանաբար եղել էր մտերիմ մարդկանց հետ, սկզբում կերել-խմել էին, հետո կռվել , իսկ հետո երիտասարդը սպանվել էր քիչ առաջ իր հետ բաժակ բաժակի խփողի կողմից…

Տեղազննությամբ պարզվեց, որ բնության գրկում հանգստացողները առնվազն երեք հոգի են եղել: Ջարդված բաժակի կտորտանքի վրա շրթներկի հետքեր կային, ուրեմն՝ երեքից գոնե մեկը կին էր…

Սպանված երիտասարդի ինքնությունը պարզելը դժվար չեղավ՝ նրա ծոցագրպանում ուսանողական գրքույկ կար, որը վկայում էր, թե սպանվածը համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Տիգրանն է:

Տիգրանն ապրում էր հոր և տատիկի հետ: Մայրը մահացել էր մի քանի տարի առաջ:

Իրավապահները պարզելով Տիգրանի հասցեն՝ գնացին նրա տուն:

Դուռը բացեց տատիկը: Ենթադրելով, թե տղամարդիկ որդու՝ Տիգրանի հոր ընկերներն են, ներս հրավիրեց, ասաց, թե որդին տանը չէ, բայց շուտով կգա:

«Իսկ թո՞ռդ ուր է»,- հարցրին տարեց կնոջը:

«Տիգրա՞նս: Առավոտից ընկերոջ հետ գնացել է համալսարան, դեռ տուն չի եկել, երևի ընկերոջ հետ կլինի»,- ենթադրեց տատիկը:

Պարզվեց՝ հիշատակված ընկերը Տիգրանի համակուրսեցի Արտակն է, որն ապրում էր մոտակա շենքում:

Իրավապահները զննեցին Տիգրանի գրասեղանը: Նրանց ուշադրությունը գրավեց նախորդ օրվա թերթը, որտեղ տպագրված էր երեք տոկոսանոց փոխառության տոմսերի խաղարկության աղյուսակը: Աղյուսակի մեջ մատիտով ընդգծված էր 2500 ռուբլի շահումը:

Ո՛չ Տիգրանի հայրը, ո՛չ տատը տեղյակ չէին Տիգրանի շահումից:

Իրավապահները որպես թիվ մեկ կասկածյալի՝ առանձնացրին Տիգրանի ընկերոջը՝ Արտակին: Նրան բերման ենթարկեցին ՆԳ բաժին:

Արտակը պատմեց, թե առավոտյան գնացել է Տիգրանենց տուն, որ միասին գնան համալսարան: Մինչև Տիգրանենց շենքին հասնելը Արտակը կրպակից թերթ էր գնել՝ երեք տոկոսանոց փոխառության տոմսերի խաղարկության աղյուսակը ստուգելու համար: Գիտեր, որ Տիգրանն էլ փոխառության տոմս ունի, մտածել էր՝ միասին կստուգեն: Ստուգել էին, ու պարզվել էր, որ Տիգրանի տոմսը 2500 ռուբլի է շահել:

Քանի որ շտապում էին, Տիգրանը շահումի մասին տատիկին ոչինչ չէր ասել, հայրն էլ այդ պահին արդեն տանը չէր: Տիգրանը վերցրել էր տոմսը՝ ճանապարհին խնայդրամարկղից շահումը ստանալու համար: Արտակը նրա հետ խնայդրամարկղ չէր մտել, նախընտրել էր դասի գնալ ու քննություններից առաջ բացակա չստանալ:

ՆԳ բաժնում Արտակի այս պատմությունը առանձնապես հավատ չներշնչեց, բայց հետագա ստուգումներով պարզվեց, որ Արտակը, իրոք, գնացել էր դասի, դասերից հետո էլ տուն էր գնացել:

Հասկանալով, որ Տիգրանի սպանության համար իրեն են կասկածում, Արտակը կորցրեց հավասարակշռությունն ու սկսեց գոռալ, թե մի քանի կոպեկի համար մտերիմ ընկերոջ վրա երբեք ձեռք չէր բարձրացնի: Այնուամենայնիվ, Արտակը երեք օր մնաց ձերբակալվածի կարգավիճակում:

Արտակի հարցաքննությունները շարունակվեցին:

Նա մտաբերեց, որ դեպքի օրը համալսարանից տուն գնալու ճանապարհին հանդիպել էր Հակոբին: Վերջինս հարցրել էր Տիգրանի մասին, Արտակն էլ ուրախ-ուրախ ասել էր, թե Տիգրանը խոշոր շահում ունի, դասի չի նստել: Արտակը գիտեր, որ Հակոբի մորաքրոջ աղջիկը՝ Լուսինեն, մտերիմ էր Տիգրանին, Տիգրանը բավական հրապուրված էր աղջկանով, ասում էր, թե սիրահարված է: Հակոբի հետ Տիգրանը, ապա և Արտակը ծանոթացել էին Լուսինեի միջոցով:

Իրավապահները հսկողության տակ առան Հակոբին ու Լուսինեին: Ճշտեցին, որ Հակոբը նախկինում երկու անգամ դատված է եղել: Մի քանի օր նրանց հետևելուց հետո իրավապահները պարզեցին, որ Հակոբն ու Լուսինեն ոչ թե բարեկամներ, այլ՝ սիրեկաններ են: Ակնհայտ էր, որ նրանք պատրաստվում էին ինչ-որ ուղևորության: Եվ այն պահին, երբ պատրաստվում էին հեռանալ Երևանից, նրանք ձերբակալվեցին:

Անմիջապես չխոստովանեցին կատարած ոճրագործությունը: Օպերատիվ ճանապարհով նախ պարզվեց, որ Հակոբը գեղեցիկ սիրուհուն օգտագործում էր որպես խայծ՝ երիտասարդներից գույք հափշտակելու համար: Լուսինեն ծանոթանում էր որևէ տղայի հետ, սկսում էր հանդիպել, ծանոթացնում էր «մորաքրոջ որդի» Հակոբի հետ, իսկ օրերից մի օր զույգը երիտասարդին թալանում ու հեռանում էր…

Տիգրանը Լուսինեի ու Հակոբի հերթական զոհն էր: Նա անմիջապես հրապուրվել էր Լուսինեի գեղեցկությամբ ու թեթև բնավորությամբ: Լուսինեն ու Հակոբը արդեն մշակում էին Տիգրանին թալանելու ծրագիրը, երբ անսպասելի կերպով Հակոբը Արտակից տեղեկացավ, որ Տիգրանը խոշոր շահում է ունեցել:

Հակոբի ու Լուսինեի ծրագրերը միանգամից փոխվեցին: Տիգրանի ամբողջ շահումը հափշտակելու նպատակով նրանք հենց այդ օրը հանդիպեցին Տիգրանին, շնորհավորեցին ու առաջարկեցին միասին նշել ուրախ առիթը: Տիգրանն անմիջապես համաձայնեց: Ուտելիք, խմիչք գնեց, իջան Հրազդանի ձոր: Աչքից հեռու մի անկյուն ընտրեցին, նստեցին հացկերույթի:

Մի քանի բաժակ խմելուց հետո Լուսինեն բնական կարիք հոգալու պատրվակով հեռացավ տղաներից: Հակոբը գինու շշով շեշտակի հարվածեց Լուսինեի հետևից նայող Տիգրանի գլխին: Տիգրանն անակնկալի եկավ, փորձեց դիմադրել, գոռաց ու հայհոյեց, բայց արդեն ուշ էր: Հակոբի հարվածից նա բավական թուլացել էր: Հակոբը Տիգրանին գետնին տապալեց ու գինու շշի կոտրված կտորով մահացու հարվածներ հասցրեց նրան: Հետո ստուգեց Տիգրանի գրպանները, վերցրեց խնայդրամարկղից ստացած ամբողջ գումարը ու Լուսինեի հետ հեռացավ սպանության վայրից՝ Տիգրանի անշնչացած մարմինը թողնելով բերանքսիվայր ընկած ջարդված շշերի ու բաժակների և ուտելիքի մնացորդների կողքին…

Հակոբն ու Լուսինեն մեղավոր ճանաչվեցին շահադիտական դրդումներով սպանության համար, Հակոբը դատապարտվեց 15 տարի, Լուսինեն՝ 9 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում