Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Թատրոնը սուպերմարկետ չէ․ արվեստագետը հարմարվում է վախից․ ֆրանսահայ ռեժիսոր

Այս տարի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնին կից ստեղծվեց նոր, յուրօրինակ «Սև տուփ, փոքր բեմ» թատրոնը: Սա թատերական իրադարձություն է: «Սև տուփ» թատերական կառույցի գաղափարը ծնվել է 20-րդ դարասկզբին Եվրոպայում, այն կոչված էր կոտրելու թատրոնի կարծրատիպերը:

Որքանո՞վ նորարական մոտեցումներն արդիական կլինեն Հայաստանում. թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է ստեղծվում այսպիսի տարածք, որը նպատակ ունի դառնալ փորձարարական թատրոն՝ չկրկնելով թատրոնի հին ավանդույթները և հնարավորություն ընձեռելով երիտասարդներին:

Սերժ Մելիք-Հովսեփյանը հրավիրվել է նոր ձևաչափով թատրոնում աշխատելու, նորակառույց թատրոնում նրա առաջին ներկայացումը Մաթիե Վիշնյակի «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա» պիեսն է, որը կբեմադրվի հունիսին: «Այս պիեսը արվեստագետի և իշխանության հարաբերության մասին է, արվեստագետի ներքին տատանումների մասին է, այն մասին, թե ինչպես է այդ միջավայրում արվեստագետն իր տատանումները, վախերը արտացոլում բեմադրության մեջ: Այս պիեսում խոսվում է անցյալից , որի մասին Հայաստանում չի խոսվում. մենք ունեցել ենք զոհված արվեստագետներ, բայց մենք այդ մասին չենք խոսում»,- նշեց ռեժիսորը:

Ս. Մելիք-Հովսեփյանի դիտարկմամբ՝ արվեստագետը երբ որ սկսում է ինքն իրեն ցենզուրայի ենթարկել, անբարոյականության մեջ է ընկնում, թեև կարող է շատ բարոյական մարդ լինել: «Արվեստագետը հարմարվում է վախից, ոչ թե հանուն գումարի»,- ընդգծեց ռեժիսորը՝ հավելելով, որ եթե արվեստագետն ազատ չի ստեղծագործում, նրա ստեղծագործությունն իրականությունից կտրված է դառնում: Նրա դիտարկմամբ՝ հայաստանյան թատրոնը դեռ չի թոթափել անցյալը: «Թատրոնը սուպերմարկետ չէ, հանրությանը չի հրամցնում ցանկացած ապրանք, թատրոնը հանրությունից գոնե մեկ քայլ առաջ պետք է լինի… Պետք է դաստիարակել հանդիսատեսին՝ լավ իմաստով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում