Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ճապոնական Օսակայում G20-ի գագաթնաժողովին հայտնվել է անհարմար վիճակի մեջ: Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:
Կադրերում երևում է, թե ինչպես է Թրյուդոն նստում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և բրազիլացի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուի միջև: Կանադայի վարչապետը շրջվում է Բրազիլիայի նախագահի կողմը՝ նրա ձեռքը սեղմելու համար, սակայն Բոլսոնարուն վերջին պահին շուռ է գալիս ողջունելու իր հարևանին:
Մարտին էլ Թրյուդոն ստիպված եղավ ներողություն խնդրել խորհրդարանի նիստի ընթացքում շոկոլադ ուտելու համար: Պատշաճության կանոնների խախտման մեջ նրան մերկացրեց ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սկոտ Ռիդը: