Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

Աղմկահարույց ձերբակալություններ Երևանի «Դայմոնդ» ռեստորանում

Երևանում հունիսի 28-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան բնակիչ 49-ամյա Անուշ Դ.-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:

Որոշ ժամանակ անց երբ նշված ռեստորան են եկել ոստիկանության ծառայողները, որոնց քաղաքացին հայտնել է, որ իրեն ռեստորանում ծեծի են ենթարկել:

Անուշ Դ.-ն արդեն օպերլիազորներին հայտնել է, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, ով իր նկատմամբ բռնություն է գործադրել:

Ոստիկանները խնդիրը պարզաբանելու նպատակով Ն. Չարչյանին հրավիրվել են ոստիկանության կենտրոնական բաժին, ով, սակայն, հայհոյանքներ է ուղղել օպերլիազոր Կ. Այվազյանի հասցեին՝ անվանելով «լակոտ» ու հարձակվելով նրա վրա՝ քաշել ու պատռել է նրա շապիկը, ճանկռել պարանոցը: Դ. Դավթյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Ն. Չարչյանին օգնելու նպատակով 3 հոգի հարձակվել է Դ. Դավթյանի վրա, հրել մի կողմ, իսկ հետո Կ. Այվազյանին սեղմել պատին և պահանջել, որ տարածքն ազատի:

Ժամը 22:50-ի սահմաններում արդեն ոստիկանության Երևան քաղաքի վարչությաքն ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վայրից ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ն. Չարչյանին, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Հարութունյանին, Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 49-ամյա Վահագն Հարությունյանին, Երևանի բնակիչներ, 62-ամյա Արման Մկրյանին, 36-ամյա Արսեն Պողոսյանին և 32-ամյա Վահե Տեր-Եսայանին:

Ոստիկանությունում Անուշ Դ.-ն հայտնել է. որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ա. Պողոսյանն ուժ գործադրելով, իր կամքին հակառակ, իրեն տարել է ռեստորանի հանդերձարան, որտեղ էլ շուրջ 5 րոպե իրեն զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից:

Դրանից հետո Ն. Չարչյանը, Ա. Պողոսյանը և անվտանգության աշխատակից ներկայացած ոմն Գրիգոր շուրջ 20 րոպե սահմանափակել են ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը, այդ ընթացքում ծեծի են ենթարկել նրան:

Վ. Տեր-Եսայանը, Ա. Մկրյանը, Ա. Պողոսյանը, Վ և Խ. Հարությունյանները բաց են թողնվել, իսկ Ն. Չարչյանը ձերբակալվել է և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ըստ աղբյուրի՝ Ն. Չարչյանը «Դայմոնդ» ռեստորանային համալիրի տնօրենն է, բերման ենթարկվածներից Խ. Հարությունյանը «Բերկուտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, Վ. Հարությունյանը «Բերկուտ ԵԳՀ քոլեջ» ՍՊԸ-ի տնօրենն է, Ա. Մկրյանը «Դայմոնդ» ռեստորանի դիջեյն է, Ա. Պողոսյանը «Դայմոնդ» ռեստորանի մենեջերն է, իսկ Վ. Տեր-Եսայանը «Դայմոնդ ՏԵՏ»-ի տնօրենն է: Վ. Տեր-Եսայանը ճանաչված փաստաբան, տարիներ առաջ մահացած Տիգրան Տեր-Եսայանի տղան է, իսկ Ն. Չարչյանը Տ. Տեր-Եսայանի կինն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում