Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Խաղաղապահների մուտքը կազդարարի Արցախի տարածքի աստիճանական հանձնման գործողության մեկնարկը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

-Պարոն Մելիքյան, օրեր առաջ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳն նախարարների հանդիպումը: Ըստ Ձեզ, ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել այդ հանդիպումից հետո:

-Քանի որ բանակցությունների բովանդակային մասի հետ կապված հայ բանակցողները սեփական մոտեցումներում վերանայումներ չեն կատարել, իսկ ձևաչափին վերաբերվող իրենց առաջարկություններն էլ չեն ընդունվել, ապա և դրական ակնկալիքներ ունենալու համար հիմքեր առայժմ չկան: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակելու է քաղաքական ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա և այդ ճնշման դրսևորումներից մեկն էլ այն էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարեց, որ ԱԳ նախարարների վաշինգտոնյան  հանդիպման ընթացքում կոնկրետ խոսակցություն է գնացել հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին: Հայաստանի արտգործնախարարության պատասխան հայտարարությունը միայն նոր մտավախություններ ու կասկածներ առաջացրեց: Խաղաղապահների մուտքը կազդարարի Արցախի տարածքի աստիճանական հանձնման գործողության մեկնարկը և, զուգահեռաբար, նաև անխուսափելիորեն՝ տեղի հայկական ուժերի զինաթափումը: Խաղաղապահների մուտքը կարող է արդարացվել ճակատային գծում հակամարտ զորքերի միջև բախումները կանխելու վեհ նպատակով:

-Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ «Դուշանբեն պետք է դառնա «Դուշանբե պլյուս»։ Նախարարն այս հայտարարությունն արել է՝ անդրադառնալով 2018թ սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում ձեռք բերած պայմանավորվածությանը, որից հետո լարվածությունը շփման գծում նվազել էր։ Որքանո՞վ է հնարավոր նման զարգացումը:

-Քանի որ, դատելով ամեն ինչից, գործը գուցե իրոք հասել է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հետ կապված հարցերի առարկայական քննարկմանը, իսկ ադրբեջանական կողմն էլ ապրիլյան պատերազմից հետո շրջանառության մեջ է դրել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը գործարկելու պահանջը, ապա «Դուշանբե +» ասածը հնարավոր է հասկանալ բացառապես  այդ բանաձևի տրամաբանության շրջանակներում: Այսինքն, ադրբեջանական կողմը պատրաստ է չդիմել ագրեսիվ գործողությունների, եթե մենք սկսենք հայկական զինուժի դուրսբերումը Արցախից և համաձայնվենք տեղի հայ բնակչության զինաթափմանը: Խաղաղապահների տեղակայման մասին առարկայական բանակցությունների մեկնարկը պաշտոնական Բաքվի կողմից կարող է դիտարկվել որպես տարածքների հանձնման գործընթացի բաղկացուցիչ մաս:

– Ադրբեջանի նախագահը նշել է, որ «մենք պատերազմի պայմաններում ենք ապրում, և այն դեռ չի ավարտվել: Մենք ամեն վայրկյան պատրաստ ենք ազատել գրավյալ տարածքները»: Որքանո՞վ է սա բանակցություններին լրացուցիչ դրական լիցք տալիս, և ի՞նչ վտանգներ է պարունակում Ալիեւի հայտարարությունը:

-Քաղաքական իմաստով Իլհամ Ալիևի վերը մեջբերված խոսքերը լիովին համապատասխանում են այս պահին բանակցային գործընթացում կարծես թե տեղի ունեցող զարգացումներին և կոչված են առավել ազդեցիկ դարձնելու ադրբեջանական կողմի պահանջները: Պաշտոնական Բաքուն ասում է՝ կհանձնեք տարածքները կամավոր կերպով՝ կունենաք խաղաղություն, հակառակ դեպքում մենք պատրաստ ենք և կարող ենք ձեզ ուժով ծնկի բերել: Մի խոսքով՝ համարում են, որ մեզ լավություն են անում:

Սա, ինչ խոսք, մեր բանակցային դիրքի թուլության ուղիղ հետևանքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում